Author: Suren Surenyants

  • Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը ՇՀԿ գագաթնաժողովի ժաման…

    🇦🇲🇦🇿 Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը
    ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ (Չինաստանի Թյենծին քաղաք) հրապարակայնացվեց Ալիևի և Փաշինյանի սկզբունքային տարաձայնությունը։
    🔹 Ալիևը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնալու է Միջին միջանցքի և «Հյուսիս–Հարավ» միջանցքի առանցքային հատված։ Այս ձևակերպումը վկայում է Բաքվի հետևողական քաղաքականության մասին՝ առաջ մղելու արտատարածքային միջանցքի գաղափարը։
    🔹 Փաշինյանը նույն հարթակից արձագանքեց՝ մերժելով «միջանցք» եզրը և շեշտելով, որ Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են «Թրամփի ուղուն»՝ ներդրումային ծրագրին, որն ուղղված է «միջազգային խաղաղության և բարգավաճման» նպատակի իրագործմանը։քքք
    Սա վստահաբար տերմինների բախում չէ, այլ պատկերացումների խորքային կոնտրաստ:
    Երևանը փորձում է հարցը ձևակերպել որպես տնտեսական և ներդրումային համագործակցություն, իսկ Բաքուն այն ընկալում է որպես աշխարհաքաղաքական վերահսկողության գործիք։
    👉 Հետևաբար Փաշինյանի պնդումը, թե Վաշինգտոնի հուշագրից հետո խաղաղություն է հաստատվել, չի համապատասխանում իրականությանը, չի հաստատվում փաստերով:
    Խաղաղություն չի կարող լինել, երբ նույն փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են տարբեր տրամաբանությամբ։
    Այս հակասությունն, անշուշտ, խորանալու է և հայ- ադրբեջանական ուժային դիսբալանսի պայմաններում ուրվագծվում են երկու հնարավոր սցենարներ.
    1. Դիվանագիտական դիմակայություն՝ Հայաստանի ամուր միջազգային երաշխիքների դեպքում։
    Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն խարխլում է այն անվտանգային թեկուզև անկատար միջավայրը, որում գտնվում է Հայաստանը՝ չունենալով անվտանգության որևէ երաշխիք Արևմուտքից:
    Դժվար չէ պնդել, որ Հայաստանը ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի աչքերում չունի ստրատեգիական արժեք ու դժվար է պատկերացնել, որ արևմտյան որևէ երկիր կգնա մեզ անվտանգության երաշխիքներ տալու ճանապարհով, եթե դրա գինը լինելու է այդ երկրի հակադրությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
    2. Միակողմանի զիջումներ կամ պատերազմի վտանգ Հայաստանի համար, եթե այդ երաշխիքները չլինեն։
    Որ սցենարն էլ գործի դրվի, խաղաղության մասին խոսելը առնվազն վաղաժամ է։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Սեպտեմբերի 1-ը ոչ միայն դպրոցի դռների բացման օրն է, այլև մանկության հիշողություն…

    Սեպտեմբերի 1-ը ոչ միայն դպրոցի դռների բացման օրն է, այլև մանկության հիշողությունների, առաջին դասարանի հուզմունքի ու ուսուցչի ջերմ ձեռքի խորհրդանիշը։
    Սրտանց շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։
    Թող ձեր դպրոցական ու ուսանողական տարիները դառնան բարեկամության, գիտելիքի և երազանքների իրականացման ամենագեղեցիկ փուլը։

  • Տյանցզինում, Պուտինի հետ հանդիպմանը, Փաշինյանը Հայաստանը և Ռուսաստանը անվանել է …

    Տյանցզինում, Պուտինի հետ հանդիպմանը, Փաշինյանը Հայաստանը և Ռուսաստանը անվանել է «եղբայրական երկրներ»: Այդ պահին, անկեղծորեն կուզեի տեսնել շատ ՔՊ-ականների և տարատեսակ իշխանամերձ գործիչների և փորձագետների դեմքերը, ովքեր, ի դեպ, նաև պետական ԶԼՄ-ներով շարունակ խոսում են «թշնամական», «դավադիր» Ռուսաստանի մասին:

  • Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության մասին 2025 թ․ օգոստոսի 31-ին Հայ…

    🇦🇲🤝🇨🇳 Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության մասին
    2025 թ․ օգոստոսի 31-ին Հայաստանը և Չինաստանը հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին։
    Սա ողջունելի քայլ է, որն ուժեղացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան:
    Մյուս կողմից, Հայաստանը Հարավային Կովկասի վերջին երկիրն է, որը նմանաբնույթ փաստաթուղթ է ստորագրում Պեկինի հետ, ընդ որում՝ բովանդակային բաղադրիչով ավելի թույլ, քան Ադրբեջանը:
    Վրաստանը նման համաձայնագիր է ստորագրել 2023 թ․ հուլիսի 31-ին։
    Ադրբեջանը 2025 թ․ ապրիլի 23-ին արդեն հաստատեց «Comprehensive Strategic Partnership»՝ ընդլայնված գործընկերություն՝ ուղեկցված ավելի քան 20 գործնական փաստաթղթով։
    Այսպիսով, այսօրվա փաստաթուղթը՝ իր խորությամբ, մոտ է վրացական նախադեպին և զգալիորեն զիջում է Ադրբեջանի ծրագրային համագործակցությանը։
    Հայաստանը կարող է այս փաստաթուղթը դարձնել զսպման գործիք՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների պայմաններում։
    Մյուս կողմից, եթե հայ- չինական համագործակցությունը մնա միայն հռչակագրի մակարդակում, չի վերածվի տնտեսական կամ ռազմավարական ակտիվի։
    Պետք է կյանքի կոչել կոնկրետ նախագծեր՝ առևտրի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտում։
    Հայաստանի գլխավոր անելիքն այն է, որ փաստաթուղթը վերածի իրական ծրագրերի, որպեսզի այն դառնա ոչ թե խորհրդանշան, այլ պետական շահերին ծառայող գործնական գործիք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Վիշապը, Փիղը և Արջը հանդես եկան միասին Յոթ տարվա դադարից հետո Հնդկաստանի վարչապ…

    🇨🇳🇷🇺🇮🇳 Վիշապը, Փիղը և Արջը հանդես եկան միասին
    Յոթ տարվա դադարից հետո Հնդկաստանի վարչապետ Մոդին առաջին անգամ այցելեց Չինաստան։
    Համատեղ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է․
    👉 «Աշխարհը շարժվում է դեպի վերափոխում… Վիշապն ու Փիղը պետք է միասնություն կազմեն»։
    Ալյասկայից հետո Ռուսաստանի նախագահ Պուտին ևս մեկնում է Պեկին՝ ամբողջացնոլով այն փաստը, որ Ռուսաստանի միջազգային մեկուսացումը հաղթահարված է։
    📌 Թրամփի նախաձեռնած առևտրային պատերազմը ստիպեց Հնդկաստանին մերձենալ Պեկինին։
    ՇՀԿ գագաթնաժողովը վերածվեց հարթակի, որտեղ Վիշապը, Փիղը և Արջը հանդես եկան միասին՝ ազդարարելով, որ ԱՄՆ-ի բացարձակ դոմինացիայի փուլն ավարտվում է։
    🌐 Աշխարհը մտնում է բազմաբևեռության նոր դարաշրջան։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Հումանիտար» Եվրոպայի վախճանը Կայա Կալլասը խոստովանում է․ «ԵՄ երկրները պատրաստ …

    🇪🇺 «Հումանիտար» Եվրոպայի վախճանը
    Կայա Կալլասը խոստովանում է․
    «ԵՄ երկրները պատրաստ չեն ընդունել անգամ ամենաթույլ պատժամիջոցները Իսրայելի դեմ՝ Գազայի աղետի համար»։
    Ռուսաստանի դեպքում՝ պատժամիջոցների ողջ զինանոց։
    Իսրայելի դեպքում՝ դատարկ խոսքեր։
    Պատճառը ակնհայտ է․ ԱՄՆ-ի ճնշումը և ԵՄ սուբյեկտության անկումը
    ❗️Եվրոպան այլևս չի ընկալվում որպես արժեքների միություն։ Այն վերածվել է աշխարհաքաղաքական շահերը սպասարկող լոբբիի, որտեղ մարդու իրավունքները ոչ թե սկզբունք են, այլ ընտրովի գործիք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Նիկոլի «վկաներին»՝ միայն մի խորհուրդ Երեկ Փաշինյանը Բայդենին ու Օ’Բրայենին օրհնո…

    ❗️❗️❗️Նիկոլի «վկաներին»՝ միայն մի խորհուրդ
    Երեկ Փաշինյանը Բայդենին ու Օ’Բրայենին օրհնում էր՝ որպես «պատմական գործընկերների»։
    Այսօր նույն դեմքերն արդեն մեղադրվում են, որ հենց նրանց օրոք է Հայաստանը դարձել ամենախոցելին։
    Չմոռանանք՝ մինչև 2021-ը Փաշինյանը բառացիորեն քծնում էր Պուտինին։ Հիմա Պուտինը ներկայացվում է որպես մեր բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավոր։
    📌 Այսպես դաշնակիցներն ու թշնամիները փոխվում են՝ ինչպես եղանակի կանխատեսումը։ Մի օր արև, մի օր մառախուղ, հաջորդ օրը՝ քամի։
    👉 Բայց այստեղ կա նաև մեկ շատ կարևոր դաս․ եթե Փաշինյանը առանց աչք թարթելու փոխում է «հավերժական» դաշնակիցներին ու թշնամիներին, ապա նույն ձևով վաղը «փուռը կտա» նաև իր թիմին, երբ դրա անհրաժեշտությունը լինի։
    Ուստի Նիկոլի «վկաներին» միայն մի խորհուրդ․ այսքան ջերմեռանդորեն մի տեղավորվեք Փաշինյանի «հարմար տեղերում», որովհետև այդ «տեղերը» վաղը կարող են վերածվել անդունդի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց PastinfoTV-ինhttps://youtu.be/_jizeCPNULM?si=hmA_cCYbziUBSRS0Փաշինյա…

    Հարցազրույց PastinfoTV-ին
    https://youtu.be/_jizeCPNULM?si=hmA_cCYbziUBSRS0

    Փաշինյանի իշխանության գաղտնիքը. ընդդիմադիրներն ունեն 8-9 ամիս ժամանակ. Սուրենյանց

    «Փաստինֆո» գործակալություն
    մեր պաշտոնական կայքն է՝ www.pastinfo.am
    —
    Բաժանորդագրվեք՝
    Youtube-ում՝ https://www.youtube.com/@PastinfoTV
    Տելեգրամում` https://t.me/pastinfoam​
    —
    Հետեւեք մեզ ֆեյսբուքում- https://www.facebook.com/armnewfacts
    —
    Հասցե` Սայաթ…

  • Շաբաթվա ընթացքում ես առնվազն մի քանի ծավալուն հարցազրույցներ եմ տալիս ու, բնական…

    Շաբաթվա ընթացքում ես առնվազն մի քանի ծավալուն հարցազրույցներ եմ տալիս ու, բնականաբար, դրանց մի մասը իմ հետևորդները բաց են թողնում:
    Հենց այդ նպատակով՝ պատրաստել ենք այս տեսանյությը, որում ամփոփված են ավարտվող շաբաթվա ընթացքում իմ հնչեցրած կարևոր մտքերն ու հայտարարությունները:
    https://www.youtube.com/live/m8su9BoGcCU?si=TCnz-1dR73EBD55T

    Ավարտվող շաբաթ. Սուրեն Սուրենյանցի կարևոր հայտարարությունները

    Ընթացիկ շաբաթվա ընթացքում Սուրեն Սուրենյանցը բազմաթիվ հարցազրույցներ է տվել` անդրադառնալով ընթացիկ արտաքին և ներքին քաղաքական թեմաներին: Ամփոփ ներկայացնում ենք Սուրենյանցի հիմնական մտքերը: