Author: Suren Surenyants

  • Ես էլ եմ ֆուբոլասեր ու, իհարկե, հասկանում եմ հասարակության այդ սեգմենտի դժգոհութ…

    ❗️❗️❗️Ես էլ եմ ֆուբոլասեր ու, իհարկե, հասկանում եմ հասարակության այդ սեգմենտի դժգոհությունը և ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը:
    Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի համար: Ու դա այն պարագայում, երբ շաբաթը մեկ բանակում զոհ ունենք՝ էս զույգի ստեղծած բարդակի հետևանքով:
    Ֆուտբոլում հաղթանակը հաճելի բան է, որը սնուցում է մեր արժանապատվությունը: Բայց մարզական պարտությունը ողբերգություն չէ, մարդկային մահերի ու ազգային անվտանգության խարխլման պատճառ չի դառնում:
    Երբ մենք խիստ պատասխանատու ենք «անշառ» հարցերում, բայց կատարյալ безотчётный ենք պետական անվտանգությանը վերաբերող հարցերում, հետևությունները բավականին տխուր են:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Պնդումս հաստատվեց ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել ա…

    ❗️❗️❗️Պնդումս հաստատվեց
    ✔️ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։
    ✔️Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
    Արդեն մեկ ամիս է՝ ես իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում այս մասին խոսում եմ:
    Պնդումս ոչ միայն չհերքվեց, այլ հաստատվեց պաշտոնապես:
    Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն՝ հնարավորինս արագ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը հայ- իրանական սահմանից:
    Վաշինգտոնի այդ ցանկությունը բխում է նրա քաղաքականությունից, «Միջին միջանցքի» իրականացման իմպերատիվից:
    Ի՞նչ հաշվարկով է Մոսկվան գնում անվտանգային վակուումի ստեղծմանը՝ ցույց կտա ժամանակը: Միայն հավելեմ՝ չեմ կարծում, թե այս հարցում Կրեմլը չունի ստրատեգիական հաշվարկ կամ պայմանավորվածություններ Իրանի հետ:
    Անկեղծորեն չգիտեմ, թե ո՞րն է Փաշինյանի հաշվարկը:
    Կասկած չունեմ, որ առաջիկա օրերին իշխանական պրոպագանդան ցնծության մեջ կլինի՝ «ինքնիշխանության» հերթական «հաղթանակի» առիթով: Իհարկե, դրա վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա, փնթփնթոց ռուսների հասցեին, որ մեզ մենակ թողեցին և իհարկե՝ բարոյական աջակցության տեքստեր Արևմուտքից:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Հարցազրույց OneTalk-ինhttps://youtu.be/IoC3q2DrEFc?si=c9N9-Pe02WSxD7HJՁախողված ի…

    Հարցազրույց OneTalk-ին
    https://youtu.be/IoC3q2DrEFc?si=c9N9-Pe02WSxD7HJ

    Ձախողված իշխանություն և ընտրությունից վախեցող ընդդիմություն. ի՞նչ անել․ Սուրեն Սուրենյանց

    #onetalk #armenia #podcast #news
    Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը մեր ալիքի տաղավարում իր տեսակետներն ու գնահատականները հայտնեց հար-ադրբեջանական հարաբերությունների, Եվրաքվեյի, գործող իշխանությունների, ներկա հայաստանյան ներքաղաքական…

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/UQsl7p5lv2Q?si=VQpijUU3mvRTU…

    Փաշինյանի հերթական նվերը Ալիեւին. նոր պատերազմ է հասունանում

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի …

    Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին
    Ալիևը պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։ «Դա է խաղաղություն ու վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», — հայտարարել է նա։
    «Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից, տրամադրի զանգվածային գերեզմանների քարտեզներն ու պատժի դրանց մեղավորներին»,-հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
    Եկեք մեզ մոլորության մեջ չձգենք. Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ամենևին էլ քարոզչական բնույթ չունեն. նա հետևողականորեն ձգտում է Հայաստանի դենացիֆիկացիային ու դեմիլիտարիզացիային՝ այդ հարցում ունենալով Նիկոլ Փաշինյանի պես դաշնակից:
    Փաշինյանն արդեն ասել է, որ եթե Սահմանադրություն չփոխենք, «ցլերը մեզ կհոշոտեն», արդեն ակնարկում է միջազգային դատական ատյաններից Հայաստանի հայցերը հետ կանչելու մասին:
    Վախենում եմ, որ մոտ ապագայում Փաշինյանը մեզ համոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին: Դե, իհարկե՝ հանուն խաղաղության, որը, սակայն, միայն իր հիվանդ ուղեղում է:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/Fs4Bs7Hhioc?si=DJrCDM7o8sPOPn6oԵթե ՌԴ զորքե…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/Fs4Bs7Hhioc?si=DJrCDM7o8sPOPn6o

    Եթե ՌԴ զորքերը դուրս եկան Իրանի սահմանից, վերջնական հայտնվելու ենք թուրք-ադրբեջանական աքցանի մեջ

    Բոլոր ղեկավարները ՄԱԿ-ի ամբիոնը օգտագործում են առաջնային խնդիրները բարձրացնելու համար, իսկ Փաշինյանն իր առաջին ելույթում ռեկորդ սահմանեց՝ մեկ անգամ Հայաստան բառը չասաց։ «Ասենք լավ է, որ լավ լինի» առածով Փաշինյանը գնաց ՄԱԿ և ներկայացրեց, որ խնդիրները Բաքվի…

  • Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործ…

    ☄️☄️☄️Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ
    Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։
    Չափազանց մտահոգիչ տեղեկատվություն է, որի խորքային հետևանքը, աշխարհագրական մոտիկությունը մեր շատ հայրենակիցներ չեն գիտակցում:
    Միջազգային հարաբերություններում ուժի գործոնը դառնում է միակը, որոշիչը, ինչը քաջալերում է ագրեսիվ պետություններին, իսկ Հայաստանի նման թույլ պետությունների առջև հառնում է պետականությունը կորցնել- չկորցնելու իրական երկընտրանքը:
    Իսրայելը ներխուժել է Լիբանան, ֆորմալ պատերազմը Հզբոլլահի դեմ է, բայց իրական թիրախը Իրանն է:
    Այս ամենի հետևանքով՝ կամ թուլանալու է Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, որը կարևոր գործոն է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, կամ Իրանը ներքաշվելու է մեծ պատերազմի մեջ, ինչն Արևմուտքի և Իսրայելի համար անգամներով մեծացնելու է Ադրբեջանի ստրատեգիական կշիռը:
    Աստված մեզ խոհեմություն տա:
    Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Փաշինյանի անսահման ցինիզմը Ամեն անգամ, երբ թվում է՝ ցինիզմն, այնուամենայնիվ, սահ…

    ❗️❗️❗️Փաշինյանի անսահման ցինիզմը
    Ամեն անգամ, երբ թվում է՝ ցինիզմն, այնուամենայնիվ, սահմաններ ունի, Փաշինյանը հակառակն է ապացուցում:
    Նա Եռաբլուր այցելեց 44-օրյա պատերազմի 4-րդ տալերլիցի հաջորդ օրը՝ երկրում չլինելու պատճառով:
    Լռելու փոխարեն՝ նա դարձյալ խոսեց:
    «Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։ Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար», — նշել է Փաշինյանը:
    Եթե այս տկարամիտ մարդու հիվանդ երևակայությանը հետևենք, ապա աղետաբեր պատերազմն ու Արցախի կորուստը «մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել»:
    Այս նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանը Սեպտեմբերի 27-ը, Նոյեմբերի 9-ը կամ Արցախի կործանման օրը պետք է հայտարարի Հայաստանի պետականության վերականգնման օր:
    Իրականությունը միանգամայն այլ է՝ Փաշինյանի նախապատերազմյան քաղաքականությունն է պատերազմը բերել մեր տուն՝ Արցախի կործանման և Հայաստանի սուբեկտության ոչնչացման պատճառ դառնալով:
    Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Փաշինյանի նախապատերազմյան վարքագիծը կամ քաղաքականությունը կապ չունեն Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծումը լեգիտիմացնելու հետ, ակամայից կյանքի իրավունք են տալիս Փաշինյանի այն հակագիտական թեզին, թե «… պետություն ունենալու հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո»:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Մեկնաբանություն 5-րդ ալիքին https://youtu.be/S0r8fJPg4Vs?si=kAo2V8shhSuD7sIuԱդրբ…

    Մեկնաբանություն 5-րդ ալիքին
    https://youtu.be/S0r8fJPg4Vs?si=kAo2V8shhSuD7sIu

    Ադրբեջանը չի համարում Հայաստանը ինքնիշխան պետություն. ՀՀ սահմանադրությունը դրվեց բանակցային սեղանին

    #հայ_ադրբեջանական #5tv
    Վաշինգտոնը հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր ստորագրել: Փաշինյանը պատրաստ է անել դա ամեն գնով՝ թեկուզ խոստովանելով, որ իր գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը,…