Author: Suren Surenyants

  • Մարտի 1-ի գործի վերաբացման մասին Գուցե մի քիչ երկար ստացվի, բայց անպայման կարդաց…

    ❗️❗️❗️Մարտի 1-ի գործի վերաբացման մասին
    Գուցե մի քիչ երկար ստացվի, բայց անպայման կարդացեք: Ըստ իս, կարևոր է:
    Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը․ գործը կրկին կքննվի՝ Հակակոռուպցիոն դատարանում:
    Չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։
    Ես եղել եմ Մարտի 1-ի գործով նախկին քաղկալանավոր ու կարծիքս այդ իրադարձությունների մասին չի փոխվել. տեղի ունեցածի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն էր, ով այդպիսով ապահովում էր իշխանության տրանզիտը:
    Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալուց հետո:
    Իր կողմից «ծյունինգի» ենթարկված ՍԴ-ի կողմից արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին՝ թաղելով Մարտի 1-ի բացահայտման հնարավորությունը:
    Դա տեղի ունեցավ 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ և դարձավ այն ինֆորմացիոն առիթը, որը «մաքրված» Ռոբերտ Քոչարյանին դարձրեց ընդդիմության առաջնորդ:
    Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը հիմա:
    Դարձյալ մոտենում են ընտրությունները և նրան նոր շոու է պետք:
    Մարտի 1-ի բացահայտման մասին մոռացեք:
    Ինչ հոդված էլ Քոչարյանի վրա դրվի, վաղեմության ժամկետի հիմքով նա չի ազատազրկվելու:
    Շոուի իմաստը պարզ է:
    Գուցե մի քանի ամիս Քոչարյանին տանեն- բերեն, մի թեթև «հալածեն», ծայրահեղ դեպքում՝ մի քանի ամիս «փակեն»: Սրա վերջում մենք երկու «ուղեգիր» կստանանք՝ Փաշինյանի և Քոչարյանի վերարտադրության, առաջինը՝ որպես իշխանության ղեկավար, երկրորդը՝ տիտղոսային ընդդիմության:
    Փաշինյանը ժողովրդին «հավի» տեղ ա դրել, ժողովուրդն առնվազն պիտի ապացուցի, որ այդ թռչունից գոնե մի քիչ ավելի մտածելու կարողություն ունի:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Նարեկ Գալստյանին…

    ❗️❗️❗️Ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Նարեկ Գալստյանին

  • Փաստորեն ՔՊ-ի ուրացող գրկում «հայդատական» է աճում:https://t.me/narodvidit/16516Н…

    Փաստորեն ՔՊ-ի ուրացող գրկում «հայդատական» է աճում:
    https://t.me/narodvidit/16516

    НАРОД ВИДИТ

    ՔՊ-ականը ասումա պետքա հասնենք նրան, որ Արցախում բնակվեն հայերը Արցախի դրոշի ներքո։ 😁😁
    Շուտով սրա ձենը կլսենք, կապիկը սենց բաներ չի ներում։

  • Նիկոլ Փաշինյանն այսօր շեշտել է. «ՀՀ սահմանադրության տեքստի մեջ չկան պահանջներ Ադ…

    Նիկոլ Փաշինյանն այսօր շեշտել է. «ՀՀ սահմանադրության տեքստի մեջ չկան պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և մենք չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։
    Միանգամայն ճիշտ է, սակայն այդ դեպքում՝ ինչո՞ւ էր նույն Փաշինյանը փետրվարին «լեզու դնում» Ալիևի բերանը՝ ասելով, որ եթե Սահմանադրությունը չփոխենք «ցլերը մեզ կհոշոտեն»:
    Գոնե Փաշինյանը հասկանո՞ւմ է, որ հենց ինքն է խրախուսում Ալիևի ագրեսիվ օրակարգը
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Այսօր, ժամը 21:45-ին, 168TV-ի եթերում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Սաթիկ Սեյրա…

    ‼️‼️‼️ Այսօր, ժամը 21:45-ին, 168TV-ի եթերում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Սաթիկ Սեյրանյանին:

  • «Ազատություն» TV-ին այս հարցազրույցը տվել եմ շաբաթ օրը, բայց այն խիստ ուշագրավ է…

    «Ազատություն» TV-ին այս հարցազրույցը տվել եմ շաբաթ օրը, բայց այն խիստ ուշագրավ է, որովհետև, թերևս, առաջին անգամ խոսել եմ նախընտրական հնարավոր դասավորությունների մասին:
    https://youtu.be/MFu9z56BVBE?si=qKjfVxx25MXYZDkB

    «Ռեալիստական ուժերի» համախմբման փորձ ընդդեմ Փաշինյանի՝ 2026-ի ընտրություններից առաջ

    Սուրենյանցը 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հետ բանակցություններ է սկսել։ Ուզում է համախմբել ռեալիստական ուժերին։ Նրա համոզմամբ՝ վարչապետ Փաշինյանի թիմին այլընտրանք կարող է լինել միայն այն դաշինքը, որ ստեղծված իրավիճակից իրատեսական…

  • Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն «Որևէ ուժ չի կարող խզել Իրան…

    ⚡️⚡️⚡️Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն
    «Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»,- ասում է ԱԽ քարտուղարը Արմեն Գրիգերյանը՝ Իրանի դեսպանին:
    Զուգահեռաբար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չի հերքում, որ, այնուամենայնիվ, քննարկվում է ինչ-որ պահնորդական կազմակերպության հարց, որը պետք է վերահսկի Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունը(սա ամերիկյան պլանի բաղադրիչ է):
    Հայաստանի իշխանությունները միջազգային հարաբերությունները շփոթել են գավառական «շուստրիության» հետ, երբ յուրաքանչյուրի ականջին շշնջում են հաճելի բառեր՝ անխուսափելի աղետ հասունացնելով Հայաստանի համար:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Մինչ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է միայն սեփական իշխանության վերարտադրությունը,…

    Մինչ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է միայն սեփական իշխանության վերարտադրությունը, Ալիևն ամրապնդում է կապերը ԵՄ-ի հետ:
    https://youtu.be/_ehyJA8GLyY?si=GwzGTrAaVrd4WGnC

    Հրատապ. Փաշինյանի գլխավոր ինտրիգը՝ ինչպես մնալ իշխանության 2026-ին. Ալիևը «գրավեց» Եվրոպան

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Ինչի՞ է պատրաստվում Ուկրաինան Ուկրաինայի կառավարությունում մեծաթիվ հրաժարականներ…

    ❗️❗️❗️Ինչի՞ է պատրաստվում Ուկրաինան
    Ուկրաինայի կառավարությունում մեծաթիվ հրաժարականներն, անշուշտ, ունեն թե ներքին և թե արտաքին բաղադրիչներ:
    Կիևում ներքաղաքական, հատկապես՝ ներիշխանական պայքարը չեն դադարել անգամ ակտիվ ռազմական գործողությունների պարագայում:
    Մյուս կողմից, տպավորություն է, որ կաբինետում կադրային փոփոխությունները նաև արտաքին «հետք» ունեն. Կիևում ադապտացվում են այն հնարավոր փոփոխություններին, որոնք կարող են տեղի ունենալ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:
    Ի վերջո, Ուկրաինայի իշխանության վերնախավում, վաղ թե ուշ, պետք է հայտնվեն մարդիկ, ովքեր Ռուսաստանի հետ բարդ երկխոսության քաղաքական կամք և որակներ կունենան:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Ներքաղաքական թեժացում՝ Վրաստանում Թբիլիսիում ձերբակալվել են քաղաքային խորհրդի (ս…

    ⚡️⚡️⚡️Ներքաղաքական թեժացում՝ Վրաստանում
    Թբիլիսիում ձերբակալվել են քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) երկու պատգամավորներ՝ «Ազգային շարժման» քաղխորհրդի անդամներ Իրակլի Էձգվերաձեն և Իրակլի Նադիրաձեն։
    Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է միայն Էձգվերաձեի կալանավորումը։ Իրավապահների հաղորդամբ՝ քաղաքական գործիչը միջամտել է ոստիկանության աշխատակիցների քննչական գործողություններին՝ կապված թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների հետ։
    Վերջին օրերին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Սաակաշվիլիի կողմնակիցները՝ Արևմուտքի հովանավորությամբ, նախընտրական և հետընտրական շրջանում փորձելու են գնալ սադրանքների, իշխանության զավթման:
    Այս համատեքստում տեղի ունեցած ձերբակալություններն, այսպես ասած, կանխարգելիչ բնույթ ունեն, որոնց նպատակն է՝ ժամանակից շուտ բացահայտել ընդդիմության «խռովարար» պոտենցիալը:
    Վրաստանի ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանց մեծ է ու, թերևս, այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում, մանավանդ, որ «Վրացական խաղի» «հեռավար» մասնակիցներ են նաև աշխարհաքաղաքական կենտրոնները:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants