Author: Suren Surenyants

  • Ուժեղ կիսաեզրափակիչԻսպանիա- ՖրանսիաԱնգլիա- Նիդեռլանդներ Կիսաեզրափակիչ զույգերը…

    ⚽️ Ուժեղ կիսաեզրափակիչ
    Իսպանիա🇪🇸— Ֆրանսիա🇫🇷
    Անգլիա🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿— Նիդեռլանդներ 🇳🇱
    🔸 Կիսաեզրափակիչ զույգերը շատ լավն են, չորս թիմերից յուրաքանչյուրն արժանի է չեմպիոնության, սակայն հիշյալ քառյակից ես ֆավորիտ եմ համարում Իսպանիային:

  • Եվրո-2024 1/4 եզրափակիչԱնգլիա — 1Շվեյցարիա — 1 11 մետրանոցներԱնգլիա Շվեյցարիա …

    ⚽️ Եվրո-2024 🇪🇺 1/4 եզրափակիչ

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿Անգլիա — 1
    🇨🇭Շվեյցարիա — 1
    ⚽️ 11 մետրանոցներ
    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿Անգլիա 🟢🟢🟢🟢🟢
    🇨🇭Շվեյցարիա 🔴🟢🟢🟢
    🔸Անգլիայի հավաքականը համարվում էր այս առաջնության հիմնական ֆավորիտը: Այսօր անգլիացիները լավ խաղացին, բայց առաջնությունում խաղի որակով նրանք առայժմ զիջում են թե Իսպանիայի և թե պայքարից դուրս մնացած Գերմանիայի հավաքականներին: Այնուամենայնիվ, Անգլիան կիսաեզրափակիչում է, ինչն առաջնությունը հետաքրքիր և ինտրիգային է դարձնում: Մեծ գնահատանքի է արժանի նաև Շվեյցարիայի հավաքականը, որը ձեռքից բաց թողեց կիսաեզրափակիչ դուրս գալու և պատմական ռեկորդ սահմանելու հնարավորությունը:

  • Ծերուկն անդրդվելի է«Այո, ես վատ հանդես եկա բանավեճում։ Բայց ամերիկյան ժողովուրդ…

    ‼️‼️‼️ Ծերուկն անդրդվելի է
    «Այո, ես վատ հանդես եկա բանավեճում։ Բայց ամերիկյան ժողովուրդը պետք է դատի իմ կատարած գործերով։ Ես եմ դեմոկրատական կուսակցության թեկնածուն, ոչ ոք ինձ չի կարող հեռացնել, ես չեմ հեռանում»,- ասել է Ջո Բայդենն՝ արձագանքելով ընտրարշավը լքելու իր բազմաթիվ թիմակիցների հորդորին:
    Ով մեկ շաբաթ առաջ հետևել է Բայդեն- Թրամփ բանավեճին ու դրան հաջորդած սոցիոլոգիական հարցումներին, վստահ է՝ ԱՄՆ գործող նախագահը պարտվելու է, եթե ինչ-որ ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն:
    Այս կարծիքին չէ Բայդենը, ով այսօր հարցազրույց է տալու ABC ալիքին ու ակնկալում է դրա միջոցով ցրել այն անբարենպաստ համատեքստը, որը ձևավորվել է հայտնի բանավեճի հետևանքով:
    ABC ալիքը ոչ Fox News է, ոչ էլ առավել ևս՝ Թրամփի հետ բանավեճ, այստեղ «ծերուկին» մանևրելու հնարավորություն կտան, մանավանդ, որ հարցազրույցը վարելու է Դեմոկրատական կուսակցության նախկին խորհրդական Ջորջ Ստեֆանոպուլուսը:
    Ի դեպ, տեսանելիորեն Բայդենի կամպանանիան Բայդենի մասին չէ. նա ներկայացվում է՝ որպես ամենաարդյունավետ «հակաԹրամփ»:
    Կարո՞ղ է ժամեր անց՝ ABC ալիքին տված հարցազրույցում Բայդենն այդ թեզը հիմնավորել:
    Դժվարանում եմ դրական պատասխան տալ
    Ի դեպ, երբ Մակրոնը շաբաթների առաջ խորհրդարանի արտահերթ ընտրություններ էր նշանակում, դրանք դարձյալ Մակրոնի մասին չէին: Ֆրանսիայի նախագահին թվում էր՝ կարող է խաղալ ուլտրաաջերի նկատմամբ հասարակության ֆոբիաների վրա ու ուժեղացնել սեփական իշխանությունը:
    Ընտրությունների առաջին փուլի արդյունքները հակառակի մասին էին:

  • Հարցազրույց «Առաջին լրատվական»-ինhttps://youtu.be/RUqu6LxRifc?si=TFCEmAzztfyUdx7…

    Հարցազրույց «Առաջին լրատվական»-ին
    https://youtu.be/RUqu6LxRifc?si=TFCEmAzztfyUdx7-

    Բաքուն սպասում է ավելի նպաստավոր առաջարկի. ԱՄՆ-ին ցույց է տալիս, որ ունի այլընտրանքներ

    Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ https://www.1in.am/livestream
    1in.am-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/1in.am
    Instagram — https://www.instagram.com/1in.am/
    Telegram — https://t.me/arajinTV
    1in.am ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ…

  • Էրդողանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»Թուրքական և գերմանական մի շարք լրատվամի…

    ⚡️⚡️⚡️ Էրդողանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»
    Թուրքական և գերմանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կմեկնի Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը:
    Էրդողանը Բեռլին է մեկնում իբրև թե հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալից հետո նրան աջակցելու նպատակով: ՈւԵՖԱ-ն Դեմիրալի դեմ պաշտոնական հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ավստրիայի հետ խաղում խփած գոլից հետո նա ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամների կողմից լայնորեն օգտագործվող ժեստ էր ցուցադրել։
    Սիմվոլիզմը թուրքական քաղաքականության կարևոր բաղադրիչ է, ուստի անկարւոր չեմ համարում Էրդողանի աջակցությունը իր հավաքականի խաղացողին, որին, ըստ էության, պատժում են սիմվոլիկ ժեստի համար:
    Բայց նաև թուրքական արտաքին քաղաքականության կարևոր, եթե չասենք՝ գերակա ուղղություն է Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որի ղեկավարները հուլիսի 6-ին հավաքվում են Շուշիում՝ ոչ պաշտոնական գագաթաժողովի՝ փաստորեն առանց Էրդողանի մասնակցության:
    Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը:
    Կարելի է ենթադրել, որ Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի հետնաբեմում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ստիպել են Էրդողանին՝ մոգոնել «ֆուտբոլային դիվանագիտության» այս դրվագը:
    Որպես վարկած, առաձ քաշեմ այն թեզը, որ «Միջին միջանցքի» ամերիկյան նախագիծը, որի լոբբիստը վերջին շաբաթներին դարձել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը, «բաժանարար» որոշակի գիծ է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում:
    Հայ- ադրբեջանական խաղաղության ամերիկյան պրոյեկտը ենթադրում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցության սահմանափակում Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում:
    Նման հետանկարին Անկարան ամենևին դեմ չէ, մանավանդ, վակուումը, մեծ հաշվով, լցվելու է հենց թուրքական գործոնով:
    Ալիևն, իհարկե, «Միջին միջանցքին» դեմ չէ, մանավանդ, որ դրա շնորհիվ առնվազն պարզեցված տրանսպորտային հաղորդակցություն է ստանալու Սյունիքում, բայց Բաքվում ակնհայտորեն ուզում են մեծացնել իրենց «գինը»՝ հատկապես, որ Մոսկվան ու Պեկինը պատրաստ են մասնակցել բարդ այս խաղին:
    Ըստ այդմ, Վաշինգտոնից հնչող առաջարկությունների ֆոնին Ալիևն Աստանայում «ռազմավարական» փաթեթավորմամբ հանդիպումներ է ունենում Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ վերջինս հետ կնքելով նաև ռազմավարական համագործակցության հռչակագիր:
    Սրան հավելենք նաև այն փաստը, որ նույն Աստանայում, ըստ ամենայնի, անարդյունավետ են անցել Պուտին- Էրդողան բանակցությունները. այդպես էլ չի հստակեցվել Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցի ժամկետը, իսկ Պուտինի խոսնակը բացառել է Անկարայի միջնորդությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում:
    Անգամ անզեն աչքով նկատելի է, որ Աստանայում միանգամայն տարբեր, եթե չասենք՝ հակադիր օրակարգեր են ունեցել Ալիևն ու Էրդողանը:
    Ահա, թե ինչու Շուշիի փոխարեն Էրդողանը նախընտրեց Բեռլինը:

  • Փաշինյանի ձախողված քաղաքականության մասին. Media Post Factum-ի անդրադարձը https:/…

    Փաշինյանի ձախողված քաղաքականության մասին. Media Post Factum-ի անդրադարձը
    https://youtu.be/26EsD7IyquE?si=j7j_1kyputNUOMU6

    Հրատապ. Նիկոլի «խիարը թարս բուսնեց»

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Փաշինյանի ձախողված քաղաքականության մասին. Media Post Factum-ի անդրադարձը https:/…

    Փաշինյանի ձախողված քաղաքականության մասին. Media Post Factum-ի անդրադարձը
    https://youtu.be/26EsD7IyquE?si=j7j_1kyputNUOMU6

    Հրատապ. Նիկոլի «խիարը թարս բուսնեց»

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունն, որն ըստ ամենայնի, մի քանի օրից հաղ…

    ‼️‼️‼️Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունն, որն ըստ ամենայնի, մի քանի օրից հաղթանակ կտանի խորհրդարանական արտահերթ ընտրություններում, ուկրաինական հարցում ավելի արմատական դիրքորոշում ունի և ՆԱՏՕ-ի գործընկերներին առաջարկելու է՝ թույլ տալ Կիևին հարվածներ հասցնել Ռուսաստանի ավելի խորքային շրջանների:
    https://t.me/rusbrief/245009

    BRIEF

    ❗️Лейбористы Великобритании хотят обсудить с НАТО разрешение Украине бить вглубь РФ, сообщило агентство Bloomberg. Как пишет агентство, соответствующий вопрос представители партии поднимут на саммите НАТО в Вашингтоне в случае победы на парламентских выборах…

  • Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների թեմայով առաջիկա ժամերին գրառումներ ունե…

    ⚡️⚡️⚡️Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների թեմայով առաջիկա ժամերին գրառումներ ունենալու եմ, առայժմ՝ հղում անելով նախնական արդյունքներին, նկատեմ, որ Մարին Լը Պենի և Բարդելայի գլխավորած ազգայնականներն անվիճելի առաջատարներն են:
    https://t.me/armgeopolitic/17203

    The Geopolitics / Գեոպոլիտիկա

    🔴🇫🇷 Ֆրանսիայում Մարին Լը Պենի գլխավորած ուժը հաղթանակ է տոնում. Մակրոնը պարտվում է։

  • Լիբերալ New York Times-ի խմբագրական խորհուրդը, Բայդեն- Թրամփ հեռուստաբաբավեճից հ…

    ⚡️⚡️⚡️Լիբերալ New York Times-ի խմբագրական խորհուրդը, Բայդեն- Թրամփ հեռուստաբաբավեճից հետո, կոչ է արել գործող նախագահին՝ լքել ընտրապայքարը: Տեսականորեն Դեմոկրատական կուսակցությունը կարող է օգոստոսին նոր թեկնածու ընտրել, եթե ինքը՝ Բայդենն, ինքնաբացարկ հայտնի:
    https://t.me/rianovostiAmerica/20424

    РИА Новости: США

    Редакционный совет New York Times призвал Байдена выйти из предвыборной гонки и прекратить кампанию по переизбранию на второй срок.