Author: Suren Surenyants

  • Ռուսական օրակա՞րգ, թե՞…Վրաստանի իշխանություններն առավելագույն ջանքեր է գործադր…

    Ռուսական օրակա՞րգ, թե՞…
    Վրաստանի իշխանություններն առավելագույն ջանքեր է գործադրում` ուկրաինական հակամարտության մեջ երկրի ներքաշումը թույլ չտալու համար։
    Սակայն իրադարձությունների զարգացումը Հարավային Օսեթիայում կարող են ի չիք դարձնել պաշտոնական Թբիլիսիի ջանքերը։
    Ինքնահռչակ այդ հանրապետությունում հուլիսի 17-ին հանրաքվե է նշանակվել` Ռուսաստանին միանալու հարցով։
    Արդյո՞ք դա Հարավային Օսեթիայի դեռևս գործող(նախագահական ընտրություններում պարտված) նախագահ Անատոլի Բիբլովի “ինքնագործունեությունն” է` ներքաղաքական համատեքստով, թե՞ ռուսական օրակարգ է։
    Սա սկզբունքային հարց է, որի պատասխանը մեծապես ազդելու է Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։

  • Ասում է` պաշարումով ուզում ենք հասնել պետական համակարգի ինքնալուծարմանը։ Տո, այ …

    Ասում է` պաշարումով ուզում ենք հասնել պետական համակարգի ինքնալուծարմանը։ Տո, այ խելոք, երկրի պետական համակարգը “ինքնալուծարում” են կամ լուծարում են երկիրն օկուպացրած օտար ուժերը…

  • Առաջիկա մեկ- երկու օրերին գլոբալ հակադրությունը նոր դրսևորում կստանա։ Ֆինլանդիան…

    Առաջիկա մեկ- երկու օրերին գլոբալ հակադրությունը նոր դրսևորում կստանա։ Ֆինլանդիան ու Շվեդիան դուրս են գալիս չեզոքության կարգավիճակից` հայտարարելով ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրության մասին։ Աշխարհն ավելի տուրբուլենտ կդառնա` մինչև, որ փոքր ու մեծ պատերազմներով, ստվերային ու բացահայտ բանակցություններով կայանա նոր աշխարհակարգը։

  • Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անհասկանալի քաղաքականություն է վարում, մի կողմից, …

    Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անհասկանալի քաղաքականություն է վարում, մի կողմից, թույլ տալով, որ պաշտոնական Բաքուն միանձնյա օրակարգ թելադրի խաղաղության բանակցություններում, մյուս կողմից` վտանգելով երկրի ներքաղաքական կայունությունն ու անվտանգությունը։
    Երեկ Բաքվից հնչած “բացահայտումները”, մի կողմից, բանակցային վտանգավոր համատեքստ են ձևավորում, մյուս կողմից` կարող են էլ ավելի շիկացնել Հայաստանի ներքաղաքական էսկալացիան։

  • Մարդիկ նեղանում են, երբ ասում ես` մի վարկաբեկեք ընդդիմություն գաղափարը։ Իրենց ապ…

    Մարդիկ նեղանում են, երբ ասում ես` մի վարկաբեկեք ընդդիմություն գաղափարը։ Իրենց ապաշնորհությամբ ձախողված Նիկոլ են լեգիտիմացնում, հետո փորձում եմ իմ անունը կապել Նիկոլի հետ։ Չի ստացվի…

  • Կայսրությունը չափազանց մեծ գին է վճարում` տակտիկական հաղթանակի համարԵրբ բանակի հ…

    Կայսրությունը չափազանց մեծ գին է վճարում` տակտիկական հաղթանակի համար
    Երբ բանակի հաջողությունները կամ պատերազմի ընթացքը թույլ չեն տալիս խոսել կոնկրետ հաղթանակների, նվաճումների մասին, դա պետք է փոխհատուցել Արեւմուտքի դեմ “գաղափարական պատերազմի” մասին ելույթով: Հենց դա էլ Կարմիր հրապարակում արեց Պուտինը` մնալով այն գծի մեջ, որ նա դրել էր Մյունխենում` 2007-ին։
    Ուկրաինայում Պուտինն, իհարկե, հաղթելու է, բայց այդ հաղթանակի գինը դառնալու է անհամեմատ թույլ Ռուսաստանը։ Սա այն դեպքն է, երբ կայսրությունը չափազանց մեծ գին է վճարում` տակտիկական հաղթանակի համար։

  • Սոթքի ուղղությամբ ադրբեջանական երեկվա սադրանքն, ըստ ամենայնի, Հայաստանի ԱԽ քարտո…

    Սոթքի ուղղությամբ ադրբեջանական երեկվա սադրանքն, ըստ ամենայնի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին օրերի հարցազրույցների պատասխանն էր։ Բաքվում կարծում են, թե Գրիգորյանը “խախտել է դիվանագիտական էթիկետի կանոնները” ու բացահայտել է հայ- ադրբեջանական փակ քննարկումների առարկան։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ են պնդում Բաքվում` մեր իշխանությունները ԼՂ խնդիրը երբեք չպետք է օգտագործեն ներքաղաքական նպատակներով։ Նույնը վերաբերում է ընդդիմությանը։ Ներքաղաքական նպատակներով արտաքին քաղաքականության զգայուն թեմաների շահարկումը որեւէ օգուտ չի կարող տալ Հայաստանի բանակցային դիրքերին, փոխարենը ծնելու է անվտանգային ռիսկեր։

  • Ե՞րբ կլինի իշխանափոխությունՄոլորություն է Հայաստանի ներքաղաքական գործընթացն ազգա…

    Ե՞րբ կլինի իշխանափոխություն
    Մոլորություն է Հայաստանի ներքաղաքական գործընթացն ազգային- ազատագրական պայքար համարելը ու 20-րդ դարասկզբի կարգախոսներով հաջողություն ակնկալելը։ “Լաո”-ն ժամանակակից քաղաքական հարաբերություններում ասելիք, անելիք չունի։
    Լիահույս եմ, որ հաջորդ ընդդիմադիր հարթակը կտրված կլինի անիրական ցնորքներից, չի փորձի հանրությանը միավորվել պրիմիտիվ հակաթուրքականության թեզերով, կունենա զարգացման օրակարգ` դրանով ցույց տալով Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության քաղաքական, գաղափարական սպառվածությունը։
    Այդ ժամանակ Հայաստանում կլինի իշխանափոխություն։

  • Ես հավատում եմ Հայաստանի զարգացման հեռանկարին։ Պետք է միավորել բոլոր ուժերին, ան…

    Ես հավատում եմ Հայաստանի զարգացման հեռանկարին։ Պետք է միավորել բոլոր ուժերին, անհատներին, որոնք հավատարիմ են 88-ի շարժման արժեքներին, Սեպտեմբերի 21-ի խորհրդին, հավատում են հարեւան երկրների հետ բնականոն հարաբերություններ ունեցող ու համաշխարհային զարգացման համատեքստին ներդաշնակ զարգացող Հայաստանի տեսլականին։

  • Ո՞ւր է նախագահըՆման ֆորս- մաժորային իրավիճակներում առանձնակի քաղաքական ֆունկցիոն…

    Ո՞ւր է նախագահը
    Նման ֆորս- մաժորային իրավիճակներում առանձնակի քաղաքական ֆունկցիոնալություն ունի նախագահի ինստիտուտը, որը պարտավոր էր տարածություն ստեղծել իշխանության ու ընդդիմության դիալոգի համար։
    Նույնիսկ Արմեն Սարգսյանը նման ֆունկցիա 2018-ին կատարել է։
    Տեղյա՞կ եք` մենք Հանրապետության նախագահ ունե՞նք, ո՞ւր է Վահագն Խաչատրյանը։