Այս տաղանդավոր ֆուտբոլիստը՝ Կիլիան Մբապեն, ոչ միայն իր հավաքականի շարժիչ ուժն է,…

Այս տաղանդավոր ֆուտբոլիստը՝ Կիլիան Մբապեն, ոչ միայն իր հավաքականի շարժիչ ուժն է, այլ նաև իր քաղաքացիական կեցվածքով մասնակցում է Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին:
Նա կոչով դիմել է երկրի քաղաքացիներին՝ կանխել ազգայնականների հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրություններում:
Ըստ վերջին հարցման տվյալների, եթե ընտրություններն անցկացվեին գալիք կիրակի, ապա ծայրահեղ աջ «Ազգային միավորման» օգտին կքվեարկեին ֆրանսիացի ընտրողների 35, իսկ ձախ կուսակցությունների նորաստեղծ դաշինքի՝ «Նոր ժողովրդական ճակատի» օգտին՝ 26 տոկոսը։
Նախագահ Մակրոնի կուսակցությունն, ըստ այս հարցման, առավելագույնը, ինչին կարող է հավակնել, քվեների 19 տոկոսն է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով