Author: Suren Surenyants

  • Մի քանի ժամից մեկնելու եմ Գյումրիի: Ծրագրում քաղաքական բանավեճ է ու անպայման առի…

    Մի քանի ժամից մեկնելու եմ Գյումրիի: Ծրագրում քաղաքական բանավեճ է ու անպայման առիթը կօգտագործեմ՝ սիրելի գյումրեցիների հետ շփվելու համար:

  • Դիլետանտիզմի մաստեր կլաս Շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի մի…

    Դիլետանտիզմի մաստեր կլաս
    Շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ գտնվում են Ռուս խաղաղապահները, պատկանում է, որովհետև նոյեմբերի 9 -ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը
    Արմեն Գրիգորյան
    Հայաստանի ԱԽ քարտուղար
    • Արմեն Գրիգորյանը երեկ գերազանցեց դիլենտանտիզմի բոլոր հնարավոր սահմանները: Ոչ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ոչ էլ միջազգային որևէ փաստաթուղթ չեն ամրագրում Լաչինի միջանցքի պատկանելությունն Ռուսաստանին:
    Մի ժամանակ էլ Փաշինյանը կարգավորման Մադրիդյան սկզբունքները փոխարինել էր իր մոգոնած Մյունխենյան սկզբունքներով ու «սուր» էր ճոճում միջազգային հանրության դեմ:
    Հետևանքները հայտնի են:
    Եթե Հայաստանի իշխանությունը նման գրագիտությամբ և որակով է բանակցում, թերևս հենց այսպիսի աղետալի վիճակում պետք է գտնվեին Հայաստանն ու Արցախը:

  • Հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, առավել ևս՝ ԼՂ խնդիր…

    Հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, առավել ևս՝ ԼՂ խնդիրը, միջազգային օրակարգի հրատապ թեմաների շարքում չկան: Օրինակ, հանդիպում են ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, քննարկում են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Աֆղանստանում ու ոչ մի խոսք հայ- ադրբեջանական հարաբերությունների մասին, եթե նույնիսկ վերջին օրերին մեր տարածաշրջանում էսկալացիայի զգալի աճ կա:

  • Բաքվի վերջին ժամերի տեղեկատվական քաղաքականությունը մտահոգություններ է ծնում, որ …

    Բաքվի վերջին ժամերի տեղեկատվական քաղաքականությունը մտահոգություններ է ծնում, որ առաջիկա օրերին նոր էսկալացիայի վտանգ կա: Հայկական դիվանագիտությունը դեռևս չի գտել ադրբեջանական սողացող ագրեսիայի հակաթույնը ու ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ որոշ գործիչներ հաճախ շրջանառում են թեզեր, որոնք ավելի են խրախուսում Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը:

  • Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ապա եկեղեցու հարաբերո…

    Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ապա եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա համաձայն Քրիստոնեական տեսության:
    Նիկոլ Փաշինյան
    • Լավ, ի՞նչ անուն տաս այս քաղաքական «ռաբիսությանը»:

  • ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն էՑավով եմ ասում, բայ…

    ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է
    Ցավով եմ ասում, բայց ստիպված եմ արձանագրել:
    Եթե երեկ Փաշինյանը, գեղեցիկ փաթեթավորումների ու ընդհանուր ձևակերպումների ներքո, փորձում էր քողարկել իր դիրքորոշումը, ապա Հայաստանին ու Արցախին ուղղված Ալիևի սպառնալիքը ցինիզմի բաղադրիչով ուղղակի էր՝ զերծ անգամ դիվանագիտական բանաձևումների:
    Ծանր օրեր ենք ապրում. իրական չէ ոչ միայն Արցախի անկախության օրակարգը, այլ խիստ մշուշոտ է անգամ սուբեկտության հեռանկարը:
    Աստված իմաստնություն տա Երևանի ու Ստեփանակերտի կառավարիչներին: ԼՂ-ի սուբեկտության միակ երաշխիքը Ստեփանակերտ- Բաքու դիալոգն է, եթե այն նույնիսկ բարդ ու ոչ սիմետրիկ է լինելու:

  • Նիկոլական արդարադատության վրա թքելու բուռն ցանկություն է առաջանում• «Իրազեկ քաղա…

    Նիկոլական արդարադատության վրա թքելու բուռն ցանկություն է առաջանում
    • «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդման առթիվ վարույթ չի նախաձեռնվի։
    «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ապրիլի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու միջադեպից հետո գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։
    Դատախազությունն այն ուղարկել էր Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարույթ չի նախաձեռնվի։
    • Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք ներկայացվեց. նրան սպառնում է 2-5 տարի ազատազրկում։
    Այս երկու հաղորդագրությունները կարդալուց հետո, նիկոլական արդարադատության վրա թքելու բուռն ցանկություն է առաջանում:

  • Քչերն են համարձակվում հրապարակային հարթության վրա սահմանել իրական «կարմիր գիծը»Հ…

    Քչերն են համարձակվում հրապարակային հարթության վրա սահմանել իրական «կարմիր գիծը»
    Հայաստանի Գերագույն խորհրդի ու ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ռեալիստական սահմանում է արել: «Այսօր «կարմիր գիծ» է Հայաստանի անկախության, ՀԽՍՀ-ից ժառանգած տարածքի ամբողջականության և ԼՂ–ում հայ քաղաքակրթական ինքնության պահպանումը։ Մնացածը «հրաշապատում հեքիաթ» է»։
    Հայաստանում շատերն են ընդունում, որ նույնիսկ այս խնդիրների լուծումը գուցե վեր է այսօրվա Հայաստանի հնարավորություններից, մի խոսքով՝ սա առավելագույնն է, որին կարող ենք ձգտել: Բայց ցավալիորեն, այդ «շատերից» միայն քչերն են համարձակվում հրապարակային հարթության վրա սահմանել այդ «կարմիր գիծը»:
    Հիմա, թերևս, ժամանակն է, որ կուսակցություններից յուրաքանչյուրը դիրքորոշում հայտնի: Ես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը իրատեսական ենք համարում Վահրամ Աթանեսյանի սահմանած «կարմիր
    գիծը», որը պահպանելն անգամ դիվանագիտական մեջ ջանքեր է պահանջում:

  • Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂ խնդրի մասին, սարսափում եմ: Այս մարդը…

    Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂ խնդրի մասին, սարսափում եմ: Այս մարդը իշխանության հինգ տարիներին այդպես էլ չի հասկացել խնդրի էությունը, բանակցային գործընթացի առանձնահատկությունները ու հնչեցնում է մտացածին թեզեր, որոնք բխում են Բաքվի օրակարգից:

  • Ցանկացած բռնություն, այդ թվում՝ վարչապետի վրա անձրևանոց նետելը, դատապարտելի է, ե…

    Ցանկացած բռնություն, այդ թվում՝ վարչապետի վրա անձրևանոց նետելը, դատապարտելի է, եթե նույնիսկ դա քաղաքացու հուսահատ բողոքի դրսևորում է: Բայց երբ իշխանությունը հանդուրժում է, երբ իր բարձրաստիճան պաշտոնյան թքում է քաղաքացու վրա, այսինքն՝ «սպանում» է պետությունը, պետք է պատրաստ լինի, որ այդ «սպանված» պետության քաղաքացին կարող է անձրևանոց նետել վարչապետի ուղղությամբ: Ի վերջո, եթե օրենքը չի գործում, յուրաքանչյուրը յուրովի է պաշտպանում իր «թասիբը»: