Մատենադարանի տնօրեն-Հանրային խորհրդի անդամ Արա Խզմալյանն ասում է գնացել ենք նոր սպառազինությունը տեսել, դրանք ներկայացնում էր վարչապետը։ Թե բա զարմացել եմ իր գիտելիքների վրա։
Ո՞ր վարչապետը, նա, որը զենքը զինամթերքից չի տարբերու՞մ։
Նա, որը զենքի թողարկման և արտադրման տարեթվերը նույն բանն է համարո՞ւմ, և ըստ դրա գնահատում, թե ո՞ր թվականների զենք է, երբ է մշակվել։
Նա, որն ասում էր մինչև 2018 թվականը ՀՕՊ միջոցներ չենք ունեցե՞լ։
Նա, որը ազդվում էր «Կալաշնիկովի» տեխնիկական բնութագրի նկարի՞ց։
Նա, որը հայտարարում էր ինքը մասնագետ չի, և ինչ զինվորականությունն ասել է լավն է, առե՞լ են։
Նա, որն ասում էր ինքը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի` վայ, էս ի՞նչ է գրված։
Հ.Գ. ռազմական վերլուծություն անողներին և հավատարմագրված լրագրողներին չեն ցույց տվել այդ սպառազինությունը։ Ի դեպ, շատ կուզեի Փաշինյանը ներկայացներ, ես էլ իր գիտելիքներով զարմանայի 😄։
Ի դեպ, սրանից հետո իմանանք, որ հասկանում է, այս դեպքում միայն զինվորականության վրա չի կարող մեղքը գցել։