‼️ ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
🔸 ՔՊ — 49.825 %
🔸 «Ուժեղ Հայաստան» — 23.281 %
🔸 «Հայաստան» դաշինք — 9.934 %
🔸 ԲՀԿ — 3.996 %🗣 Նա նշեց. «ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է: Եթե կայքի հրապարակած թվերը զուտ գումարեք և բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ 1000-երորդական մակարդակով որոշակի տարբերություն կա»:
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները: