📌 Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասել մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, նա ասել է մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա։ Սա է ասել, ոչ պակաս, ոչ ավել։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է և շատ հեշտ ապացուցելի է։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]
⚡️Այս պահին՝ ❗️Ընդդիմությունն ԱԺ-ում է, որովհետև Շարժմանը հենց դա է պետք, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս երկար մնա ԱԺ շենքում: Հետևաբար՝ ✅ պետք չէ արհեստական հակադրություն ստեղծել Շարժման և վերջինիս ամբողջապես աջակցող ընդդիմության միջև: Վահե Սարգսյան
Ոստիկանության հայտարարությունը․ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ ՆԳՆ ոստիկանությունը վերստին կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ զերծ մնալ հակաիրավական գործողություններից, չհրահրել բախումներ։ Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: ♥️@RadioSputnikArm