«Հրապարակը»․ Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձևով է ազատվել իր նախկին ենթականե…

▪️«Հրապարակը»․ Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձևով է ազատվել իր նախկին ենթականերից՝ հարկ չի համարել նրանց երես առ երես հայտնել իր դժգոհությունները և հիմնավորել ազատման դիմում գրելու առաջարկը: Իր որոշման մասին տեղեկացրել է WhatsApp-ով գրված հաղորդագրություններով։
▪️«Ժողովուրդ». ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, բայց Փաշինյանը անձամբ չի պահանջել հրաժարականի դիմում գրել:
▪️«Փաստ»․ Առաջիկա օրերին պաշտոններից ազատվելու են նաև հրաժարական տված պաշտոնյաների ղեկավարած հիմնարկների երկրորդ, երրորդ շարքի պաշտոնյաներ:
▪️«Հրապարակ»․ Պաշտոնազրկածներից ոմանց Փաշինյանն անգործ չի թողնի: Թերթի տեղեկութոյսւններով՝ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի Պետական վերահսկողական ծառայության պետ, Ռոմանոս Պետրոսյանը կգնա ՊԵԿ ղեկավար կամ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար: Գնել Սանոսյանը ևս անպաշտոն չի մնա։
▪️«Իրավունք»․ Թերթին հասած տեղեկություններով՝ արդեն որոշված է, որ Ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու է Վահե Ղազարյանի տեղակալ Արփինե Սարգսյանը:
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *