Քրեական գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (նախկինում՝ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։
Իսկ դատարանը որոշել էր, որ Արման Սարոյանը պետք է շարունակի զբաղեցնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնը, քանի դեռ չի ավարտվել նրա հայցի քննությունը իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ կաթողիկոսի տնօրինությունը անվավեր ճանաչելու և իրեն թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին։
🗓 Կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատաքննության առաջին նիստը կայացավ օգոստոսի 7-ին։ Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, որ եղել է փաստաբան և արտոնագիրը ստացել է այն ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, որը ներկայում դատարանում ներկայացնում է հոգևորականների շահերը։
🗣Դատական նիստից հետո Արա Զոհրաբյանը նշել է, որ թեև այդ հանգամանքը չէր կարող կաշկանդել դատավորին, սակայն ուրախ է, որ նա, փաստացի հրաժարվելով գործի քննությունից, մաս չի կազմի «ամոթալի գործընթացին»։
Գործով նոր դատավորը Սերժ Ռուշանյանն է, որը հաջորդ նիստը նշանակել է վաղը՝ օգոոստոսի 28-ին, ժամը 16:30-ին։ 📍Նիստին կներկայանան պաշտպանները, իսկ կաթողիկոսը և մյուս հոգևորականները չեն ներկայանա։