Օգոստոսի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ. Միրզոյանի միջև:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած շփումների մանրամասների մասին։
Լավրովն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ 2020-2022թթ.բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի կենտրոնական դերի ներքո։
Նշվել է Մոսկվայի պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։
Քննարկվել են նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք արդիական հարցեր:
ՌԴ ԱԳՆ