«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք․ ի՞նչ և ինչու՞ ստեղծվեցԱյսօր «Ու…

🇦🇲 «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք․ ի՞նչ և ինչու՞ ստեղծվեց
Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց 2 ուժի հետ միավորվելու և դաշինքով հանդես գալու մասին։ Այդ ուժերը ՀԱԿ-ը կամ Էդմոն Մարուքյանը չեն, ինչպես կանխատեսվում էր։ Ուժերի ու դրանցում ընդգրկված անձանց անուններն այնքան անհայտ են, որ անգամ իմաստ չկա բարձրաձայնել։ Այստեղ կարևորը դաշինքի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Ըստ էության՝ սա ընդամենը սիմվոլիկ դաշինք է, որի ստեղծման իմաստը քվեաթերթիկում Սամվել Կարապետյանի անուն-ազգանունը ավելացնելն է, ինչը կուսակցական մասնակցության պարագայում հնարավոր չէր։
Այսինքն, քվեաթերթիկում մարդիկ տեսնելու են Սամվել Կարապետյանի անուն-ազգանունը ու սա հենց այս դաշինքի ստեղծման, ըստ էության, միակ պատճառն է։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով