⚡️Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանը Ազգային բյուրո պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ)-ի ղեկավար Արգամ Հովսեփյանի աներձագն էր։
Նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024թվականին։
‼️Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
📍Հայտնել էինք,որ առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Երևանում:
‼️Armlur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել էր նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը:
📣shamshyan.com-ը քիչ առաջ հայտնել էր,որ տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում է։
⚫️Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի: 📍Armlur.am-ն այս պահին դեպքի վայրում է: Մանրամասները`տեսանյութում: