Author: Telegram

  • Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրու…

    Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ:
    Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները։
    Իշխանության համար՝ որովհետև ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ, և որևէ անակնկալ տեղի չունեցավ։
    Ընդդիմության համար՝ որովհետև հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։ Ավելին, մինչև դրա հրապարակումն արդեն հասցրել էին հրապարակային գնահատականներ տալ և հայտարարել, որ պատրաստվում են գնալ խորհրդարան: Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված էր (է), իսկ Սահմանադրական դատարան դիմելն ու կայացված ակտը ընդամենը նախապես ընտրված քաղաքական ուղեգիծը հիմնավորելու կանխատեսելի ֆոն էին: Ստատուսներ` առ պայքարի շարունակություն, քվեի գողություն և նման խոսույթ:
    Հասարակության սպասումներն էլ, «արդարացան»։ Պարզապես որովհետև…. հանրային լայն զանգվածները վաղուց որևէ սպասում չունեն։ Հանրային անտարբերությունն ու փողոցային սպասման բացակայությունը` ապացույցներից մեկն է:
    Արփինե Հովհաննիսյան
    @armgeopolitic

  • Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյ…

    Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան

    https://cdn4.telesco.pe/file/d7b4a5313f.mp4?token=Lrj7nlmQCrkcLwAwXpbg7M-fvHAD1NxvoJOpm9xEg-U5dPBwDThkK7e-hkbuyFGUjw1P4526zBcnUAG5fxJzbFhDkVKn9XyzdSjNXdK2a76k07JoLZKfwrGS_erUDzF1akE2SKNrNf9MfH-v2azKKU0wI0HfSKYns1IQ_amCd0V37q5ok4RtsqYuD4d4UeAcYEKuCG-l7JD-8tA9dN9zkm2cBv5raLMOFKtlbcdZyYlpdPEVHtzOaEGHht2l-CTfm_PotyXKZ6fJI6YIBFOjfDRlSR5jX00VZle20LbJT07yi7YSZHcsSDU-SwIR8T1FfGfh1NGQ_7G5tmB71mfPFw

  • «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում…

    🔸 «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ»,- ՍԴ որոշման հայտնի դառնալուց հետո հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
    🔹 Իսկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց՝ «Արդարադատություն տեղի ունեցավ»։
    ⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ

  • Դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամ…

    Դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները։
    Արամ Օրբելյան
  • «ՍԴ-ն, իսկ ավելի վաղ՝ ԿԸՀ-ն զրկեց ՀՀ քաղաքացիներին ունենալ ռեալ պառլամենտարիզմ, …

    «ՍԴ-ն, իսկ ավելի վաղ՝ ԿԸՀ-ն զրկեց ՀՀ քաղաքացիներին ունենալ ռեալ պառլամենտարիզմ, որտեղ իշխող ուժը պարտավոր էր լինելու կոնսենսուսի գնալ, փորձել, բանակցել, քննարկել մի շարք որոշումներ». Արամ Օրբելյան
    «Արդարադատություն տեղի ունեցավ». ՍԴ որոշումը մեկնաբանեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը
  • ԿԸՀ-ն զրկեց ՀՀ քաղաքացիներին ունենալ ռեալ պառլամետարիզմ։ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օ…

    🗣ԿԸՀ-ն զրկեց ՀՀ քաղաքացիներին ունենալ ռեալ պառլամետարիզմ։
    ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյան
    🗣Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ հանգամանքներ էին ազդել այս որոշման կայացման վրա։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյան
  • ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումըՍահման…

    🗳️ ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը
    Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը հրապարակվեց այսօր՝ հուլիսի 4-ին։ ❗️ՍԴ-ն փաստացի մերժեց «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների դիմումները, որոնք վիճարկում էին ընտրությունների վերջնական արդյունքները։
    ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
    💡Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում 2026թ. հունիսի 26-ին մեկնարկել էր յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրներ քաղաքական ո…

    ‼️Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրներ քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանը որոշումը հրապարակեց հուլիսի 4-ին անցկացված նիստում։
    Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
  • ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների…

    ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ցավոք, դա տեղի չունեցավ. Արամ Օրբելյան

    «Մենք ունեինք մի ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշմամբ: Ակնհայտ է, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների նյութերի ուսումնասիրությամբ միանշանակ էր, որ առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ»,-

    որոշումը մեկնաբանեց ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը:
    «ՍԴ որոշումները միշտ իրավաքաղաքական են»,- «Ազատության» հարցին ի պատասխան հավելեց փաստաբանը:

    «Արդարադատություն տեղի ունեցավ». ՍԴ որոշումը մեկնաբանեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը
  • Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ …

    🔹Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ հանգամանքներ էին ազդել այս որոշման կայացման վրա, ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյան
    📌«Այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում մենք ունեինք ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից: Դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները»,- նշել ե նա:
    🔹Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը