ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումըՍահման…

🗳️ ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը
Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը հրապարակվեց այսօր՝ հուլիսի 4-ին։ ❗️ՍԴ-ն փաստացի մերժեց «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների դիմումները, որոնք վիճարկում էին ընտրությունների վերջնական արդյունքները։
ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
💡Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում 2026թ. հունիսի 26-ին մեկնարկել էր յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով