🔶 Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի միջև լարվածություն առաջացավ:
🔹 ՔՊ-ից Տարոն Չախոյանը ամբիոնից հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը նախօրեին իրենց անվանել է «չտես գյոռմամիշներ», ապա ինքը դիմեց
ընդդիմադիր խմբակցությանը «գյոռմամիշներ» որակմամբ։📌 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը դիմեց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և ըստ էության
Տարոն Չախոյանին անվանեց «հորթ»:📢 Ռուբինյանը պահանջեց զերծ մնալ վիրավորանքներից: Նիստի ընդմիջման ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը և Ռուբինյանը զրուցեցին միջանցքում։
🔺 Երբ նիստը վերսկսվեց, Ռուբինյանը Չախոյանին հրավիրեց ամբիոնից խոսելու: ՔՊ պատգամավորը կարճ խոսեց՝ ասելով, որ ընդամենը օգտագործել է նույն բառը, որն «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն օգտագործել էր իրենց վերաբերյալ:
🔻 Այնուհետև ԱԺ նախագահը հայտարարեց, որ սրանով
միջադեպը սպառված է։ |
azatutyun.am|