Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի միջև…

🔶 Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի միջև լարվածություն առաջացավ:
🔹 ՔՊ-ից Տարոն Չախոյանը ամբիոնից հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը նախօրեին իրենց անվանել է «չտես գյոռմամիշներ», ապա ինքը դիմեց ընդդիմադիր խմբակցությանը «գյոռմամիշներ» որակմամբ։
📌 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը դիմեց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և ըստ էության Տարոն Չախոյանին անվանեց «հորթ»:
📢 Ռուբինյանը պահանջեց զերծ մնալ վիրավորանքներից: Նիստի ընդմիջման ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը և Ռուբինյանը զրուցեցին միջանցքում։
🔺 Երբ նիստը վերսկսվեց, Ռուբինյանը Չախոյանին հրավիրեց ամբիոնից խոսելու: ՔՊ պատգամավորը կարճ խոսեց՝ ասելով, որ ընդամենը օգտագործել է նույն բառը, որն «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն օգտագործել էր իրենց վերաբերյալ:
🔻 Այնուհետև ԱԺ նախագահը հայտարարեց, որ սրանով միջադեպը սպառված է։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով