Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի երկաթուղուն, որը կառավարվում է ռուսական ընկերության կողմից։ Նրա խոսքով՝ երկաթուղու զարգացման համար ներդրումները կախված են բեռնափոխադրումների ծավալից։ Պուտինը չի բացառել, որ Թուրքիայի հետ սահմանի և տարածաշրջանային այլ ճանապարհների բացման դեպքում բեռնահոսքը կավելանա և նոր ներդրումների անհրաժեշտություն առաջանա։
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ Պուտինը պնդել է, որ Երևանի և կազմակերպության միջև տարաձայնությունների պատճառներից մեկը հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված լինելն էր։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամների համար պարզ չէր, թե որ հատվածներում պետք է գործեր կազմակերպությունը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր պատկերացումներ ունեին սահմանի վերաբերյալ։