🗣 Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքի աշխատողները՝ հորատանցողները, 6 օր է՝ գործադուլ են անում և պահանջում աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրուցում հայտնել են գործադուլավորները, որոնք ցանկացել են անանուն մնալ։
💬 Զրուցակցի խոսքով՝ իրենք իրենց պահանջը հունվարի 10-ին բանավոր հայտնել էին ղեկավարությանը և մինչև հունվարի 15-ը ժամանակ տվել։ Ղեկավարությունից իրենց հայտնել են, որ չեն կարող բարձրացնել աշխատավարձը. «Պղնձի այն կոնցենտրատը, որ մենք հանձնում ենք, գինը 2019-ին 6,700 դոլար է եղել, հիմա դարձել է 12,700, այսինքն կրկնակի թանկացել է, բայց մեզ համար ոչ մի փոփոխություն չկա»։
📌 Արդեն որոշ աշխատողների ծանուցագրեր են ուղարկել, որ անհարգելի բացակայելու դեպքում կհեռացնեն աշխատանքից։
💬 ՍիվիլՆեթը փորձել է կապ հաստատել Կոմբինատի հետ, բայց երբ հայտնել են, որ լրագրող է, անջատել են: |
civilnet.am|
🔗 Կարդալ ավելին