Ընդունված է համարել, որ Հայոց վերջին թագավորը Լևոն Զ Լուսինյանն է, ով իշխանությո…

Ընդունված է համարել, որ Հայոց վերջին թագավորը Լևոն Զ Լուսինյանն է, ով իշխանությունից զրկվել է 1375 թ․։ Սակայն քչերը գիտեն, որ դրանից մոտ 100 տարի անց Հայաստանում փորձ է ձեռնարկվել վերականգնել թագավորական իշխանությունը։ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա III-ը դիմում է Հայաստանի տարածքում իշխող կարակոյունլու ցեղի առաջնորդ Ջհանշահին, թույլտվություն խնդրելով թագավոր օծել իր ազգական Սմբատ Սեֆեդինյան-Արծրունուն: Ջհանշահը, ով ցանկանում էր վերականգնել տարածքի ավերված տնտեսությունը, հայերին սիրաշահելու համար համաձայնեց:
1465 թ. Աղթամարի Սբ. Խաչ տաճարում Զաքարիա III-ին հաջորդած Ստեփանոս IV Տղա կաթողիկոսը Սմբատ Սեֆեդինյան-Արծրունին թագավոր օծվեց: Անհրաժեշտ է շեշտել, որ նրա «թագավորությունն» Աղթամար կղզուց և դրան անմիջապես հարող ափամերձ տարածքից այն կողմ չէր անցնում: Սմբատ Սեֆեդինյան-Արծրունու անունը հիշատակվում է մինչև 1471 թ.:
Մաքուր Պատմություն📖

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով