Այսօր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը հայտնել է, որ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համատեղ անհայտ կորած անձանց հաշվառման տեղեկատվական միասնական համակարգ են ստեղծում` IDMS։ Եվ ամենաուշագրավն այն է, որ IDMS-ի սերվերներն Ադրբեջանի տարածքում են տեղակայվելու։
Այնուհետև Հասանովը հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ ՀՀ քաղաքացիները կարող են կոնֆիդեցիալ տեղեկություններ հայտնել անհայտ կորած անձանց վերաբերյալ, նրանց հուղարկավորման հնարավոր վայրերի։
Հ.Գ. Սա, իհարկե, իր մեջ այլ ռիսկեր է պարունակում, և այստեղ հեռահար նպատակ կա։
Վաղվանից փորձենք հասկանալ մեր ԱԱԾ֊ի դերակատարումը, որը դուրս է մնացել այս դեպքում։