🇺🇦 🇦🇲 Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին:
📌 Միջոցառումների շրջանակներում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ:
[ՀՀ ԱԳՆ]