Author: Telegram

  • Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ…

    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
  • 2022-ից այդպիսի տարի չի եղել, որ տրանսպորտի շարժակազմը չավելացնենք, նոր ավտոբու…

    🟨 2022-ից այդպիսի տարի չի եղել, որ տրանսպորտի շարժակազմը չավելացնենք, նոր ավտոբուսներ, տրոլեյբուսներ չգնենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչորեն վճարում են։
    ▫️Ովքեր չեն վճարում, մենք որպես բեռ բոլորս միասին տանում ենք։ Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, սա նշանակում է՝ շաբաթը 2 նոր ավտոբուս կարող էինք առնել չվճարողների հաշվին։
    Տիգրան Ավինյան

  • Ես այնքան երջանիկ եմ, կարծում եմ՝ ես ավելի ուրախ եմ, քան դուք։Դոնալդ Տուսկը զանգ…

    Ես այնքան երջանիկ եմ, կարծում եմ՝ ես ավելի ուրախ եմ, քան դուք։
    Դոնալդ Տուսկը զանգահարել է Պիտեր Մադյարին

    https://cdn4.telesco.pe/file/0a6cd14e31.mp4?token=Yi-NZ0rb0OafH_oMD1XCBN4OEKMhqu8ov6unCsr2PDfhfQClhpWML6g0u-3rcjiIN67IJKq7EbzHZAgiZ11ffTBz3n6qPcA4US-GbeB7x6xuVBP0Y8-feuDTtVxbBD5SPhUMOTHeu6HArMEwXgFjW9xe-rFOuXRVcbPByFE-68A7TfTbhdaI1SBJ2Pw9Oxv4HCLR2b8s_epB9yefUXV8WauuR2VK6-qVL5G7GGjaL5u-2M9QNO0ceb2xIpizD2Tir0cxeSCcYPbKifqux9Mv0adIta7-dGhIqTeIWZTbNEPtdKo-o-zPtWmuxzQfx7UH_jKVXEya8hL0AXG1zUCLfA

  • Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման Մշտապես խաղաղություն…

    Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման
     
    Մշտապես խաղաղությունից խոսող Թրամփը հարձակվում է մեր հարևան երկրին՝ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» սպառնալիքով։ ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը մի հետաքրքիր ձևակերպում արեց, ասում է «հնարավոր չէ ոչնչացնել մեր քաղաքակրթությունը, Իրանում կան ծառեր, որոնք ԱՄՆ-ից հին են»։
     
    Մյուս կողմից, հենց այս պահին նույն տարածաշրջանում տեղի է ունենում մեկ այլ քաղաքակրթության ոչնչացում։ Արցախում նույնպես կան ծառեր, վանքեր, որոնք հին են Ադրբեջանից, ԱՄՆ-ից և շատերից։ Բայց Հայաստանում չկա´ այն իշխանությունը, որը ձայն կհանի։ Երբ աչքիդ առաջ ոչնչացնում են հազարամյա եկեղեցիներ, գերեզմաններ, կանգնուն գյուղեր ու քաղաքներ, և Հայաստանի իշխանությունը չի փորձում ձայն հանել, կանխել, միջազգային աղմուկ բարձրացնել, ապա դա ոչ թե տանում է խաղաղության, այլ ֆիքսում է քո՝ դիմադրելու անկարողությունը, ու քեզնից նոր խոշոր կտորներ պոկելու գայթակղություն է ծնում։
     
    Այս տրամաբանության մեջ մեզնից ո´վ ասես, ի´նչ ասես պահանջելու է։ Ալիևն էլ, նրա խնդրանքով՝ ուրիշներն էլ։ Պահը գա՝ Թրամփը մի օր հանգիստ կարող է Ուիթքոֆին ուղարկել մեզ մոտ , թե՝ Հայաստանի էս մասը պետք է տաք Ադրբեջանին՝ «Հայե´ր, կնքե´ք գործարք, հետո ո´ւշ կլինի» տոնայնությամբ։
    Սա է այսօր խաղի կանոնը, և եթե դու չունես դիմադրության առանցք, չունես դաշնակիցներ և չունես խաղաղության երաշխիք, ապա քեզ, ժպիտները դեմքերին, Եվրածափերի տակ կարող են հոշոտել։
    Մեր առաջիկա ընտրությունների կարևոր խնդիրն է՝ մեր ընտրությամբ չեզոքացնել այս ռիսկերը։ Մեր լիդերության խնդիրն է՝ բացատրել մեր ժողովրդին, որ մենք մեր ընտրությամբ կարող ենք դա անել։ Նոր իշխանություն է պետք, որը կարող է Հայաստանը դարձնել «խաղաղ նավահանգիստ»՝ այսօրվա փոթորկված աշխարհում, որ մեր փոքր երկիրը դուրս բերի աշխարհի ուժեղների մրցակցության դաշտից։
     
    Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ
     

  • Թրաֆիքինգը, որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և ծանր հանցագործություն, շար…

    Թրաֆիքինգը, որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և ծանր հանցագործություն, շարունակում է մնալ աշխարհի առջև ծառացած լրջագույն խնդիրներից։ Հայաստանը ևս զերծ չէ համաշխարհային այդ չարիքից։
    Չնայած դրա մասին իրազեկվածության աճին՝ շատ դեպքեր շարունակում են մնալ ստվերում։
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի հետ «Արմենպրես»-ը զրուցել է թրաֆիքինգի պատճառների, հետևանքների և հանցագործության այս տեսակի դեմ պայքարի միջոցների մասին։
  • Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էԿԱՐԴԱԼ ԱՎ…

    Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
    📖ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ ք…

    🔹 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում այսօր հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային: Այս մասին հայտնում է Դատախազությունը։

    📍Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:
    🔖 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարներին:

  • Վիկտոր Օրբանն այլևս Հունգարիայի վարչապետը չէ«Ընտրությունների արդյունքը, չնայած դ…

    Վիկտոր Օրբանն այլևս Հունգարիայի վարչապետը չէ
    «Ընտրությունների արդյունքը, չնայած դեռևս ամբողջական չէ, հասկանալի և պարզ է։ Կառավարման պատասխանատվությունն ու հնարավորությունը մեզ չտրվեց։ Ես շնորհավորեցի հաղթող կուսակցությանը»,-իր ելույթում հայտարարել է Օրբանը:

  • Թրամփը քննադատել է Պապ Լևոն XIV-ին Իրանի հարցով դիրքորոշման համարԴոնալդ Թրամփը ք…

    Թրամփը քննադատել է Պապ Լևոն XIV-ին Իրանի հարցով դիրքորոշման համար
    Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ նրան անվանելով «թույլ՝ հանցավորության հարցերում» և «վնասակար՝ արտաքին քաղաքականության համար»։
    ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը «չի ցանկանում Պապ, ով կարծում է, թե Իրանին կարելի է ունենալ միջուկային զենք»։
    Թրամփը նաև մեղադրել է պոնտիֆիկոսին «ձախական» մոտեցումների մեջ և նշել, որ նա պետք է կենտրոնանա հոգևոր առաքելության, այլ ոչ թե քաղաքականության վրա։
  • Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն կշրջափակի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերը. Թ…

    🇺🇸🔴Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն կշրջափակի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերը. Թրամփ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք