🇦🇲🇪🇺 «Ուժեղ Հայաստանի» կարևոր անելիքը
ԱԺ հանձնաժողովների բաշխման արդյունքում ընդդիմադիր ամենամեծ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը բաժին հասավ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահությունը։ Տվյալ հանձնաժողովը համակարգում է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները, նպաստում տեղական օրենսդրության մոտարկմանը եվրոպական չափանիշներին և իրականացնում խորհրդարանական վերահսկողություն ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերի նկատմամբ:
Հայաստանն այժմ գտնվում է մի իրավիճակում, երբ իշխանությունները ժողովրդին խոստանում են «եվրոպական ապագա», խոստանում են անդամակցություն ԵՄ-ին ու այդ քաղաքական ուղղվածությունը մի շարք քաղաքական ու տնտեսական խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որոնք միայն բարդանալու միտում ունեն։
«Ուժեղ Հայաստանն» այստեղ կարևոր անելիք ունի արդեն նաև դե յուրե․ դա բաց և անկեղծ խոսակցությունն է ժողովրդի հետ, թե իրականում ինչ փուլում են գտնվում Հայաստան — ԵՄ հարաբերությունները՝ էմոցիաներից ու պրոպագանդայից անդին։ Ինքներս էլ ակնկալում ենք ստանալ շատ հարցերի պատասխաններ այս առումով։
@armgeopolitic

Թողնել պատասխան