Հարգելի՛ վարչապետ, թույլ տվեք անձամբ իմ և Չեխիայի Հանրապետության անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքը հստակ վկայում է այն վստահության մասին, որը ձեր երկրի քաղաքացիները ունեն ձեր նկատմամբ։ Ես ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարելի է համարել հաջողված, և ուղեկցվեց դրական միջազգային արձագանքով։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել և պահպանել իր արևմտամետ ուղղությունը։
Մեր երկրների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության մեջ սերտ համագործակցության վրա։ Ես մեծապես գնահատում եմ այս գործընկերությունը և անհամբեր սպասում եմ մեր ապագա անձնական համագործակցությանը թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջառողջություն և մեծ ուժ ձեր պահանջախնդիր և պատասխանատու պարտականությունների կատարման գործում։
Author: Telegram
-
(LIVE) Ожидается судьбоносное развитие событий. Вопрос о мандатах висит в возду…
Բախտորոշ զարգացումներ են սպասվում. Մանդատների հարցը՝ օդում կախված
🔹Մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում է իշխանությունը․ Սամվել Կարապետյան
🔹Փաշինյանը կարողացավ եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը. Կարապետյան
🔹Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին
🔹 Դավիթ Ղազինյանը կալանավորվեց…