Միջադեպ` 57 համարի ավտոբուսում. Թելսելի վալիդատորի պատճառով անհիմն տուգանել են քաղաքացուն
MakaryanNews-ին ահազանգում են, որ երեկ 57 համարի ավտոբուսում միջադեպ է գրանցվել ուղևոր մի կնոջ և Երևանի քաղաքապետարանի աշխատակցի միջև, որը նույնպես կին է եղել: Վերջինս հավանավար Հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակից է եղել, որը, ըստ մեր զրուցակցի, անհիման տուգանել է ուղևորին 10.000 դրամով` իբրև թե ուղեվարձը չվճարելու համար:
Տուգանված ուղևորը մեզ պատմեց, որ ինքը փորձել է իր բանկային քարտով վճարել, սակայն ավտոբուսում տեղադրված վալիդատորը չի աշխատել: Երկու անգամ փորձել է` չի ստացվել վճարել, ինչպես չէր ստացվում մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին մետրոյի տոմս գնել նույն եղանակով, բայց նրան ոչ ոք չտուգանեց դրա համար:
Մինչդեռ, մեզ դիմաց քաղաքացուն մոտեցել է քաղաքապետարանի աշխատակից մի կին և նրան տուգանել 10.000 դրամով: Ուղևորն ասել է, որ վալիդատորի խնդիրն է, որ չի կարողանում վճարել, և նորից է մոտեցրել` ցույց տալու, որ չի աշխատում, բայց այդ պահին արդեն աշխատել է, և քարտից քաշել է գումարը, սակայն տուգանող տիկինը, միևնույն է, իր տուգանքը չի չեղարկել:
Նշված կտրոնում երևում է, որ ուղևոր Լուսիկ Պողոսյանին տուգանել են 20:20 րոպեին, իսկ ընդամենը 2 րոպե անց` 20:22 րոպեին, ըստ ուղևորի, իր քարտով վճարում ստացվել է:
Նշենք, որ Թելսելի տեղադրած վալիդատորներից շատ են բողոքները, որ նորնալ չեն աշխատում և հաճախ փաստի առաջ են կանգնեցնում մարդկանց, բայց դա չի խանգարում այսօր ՔՊ-ի գլխարկով փողոցներում դռնեդուռ ընկած բուկլետ բաժանող Ավետ Բաբայանի ղեկավարած ծառայության աշխատակիցներին` անհիմն տուգանել «տուգանքի մատերիալ» չհանդիսացող քաղաքացիներին: