Նոր զարգացումներ` Մասյացոտնի թեմի շուրջ․ եկեղեցին վիճարկում է հարկադիր կատարողի որոշումները
Մասյացոտնի թեմի առաջնորդի շուրջ ծագած իրավական վեճը նոր փուլ է մտել․ դատարանում վիճարկվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) որոշումները, որով պետական կառույցը փորձել է ապահովել Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) լիազորությունների իրականացումը։ Եկեղեցին, սակայն, պնդում է, որ հարկադիր կատարողը գերազանցել է իր լիազորությունները և միջամտել եկեղեցու ներքին կառավարմանը։🔻Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀԿԱԾ դեմ երեք հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նրա որոշումները:
📌 Հայցերից մեկով վիճարկվում է ՀԿԱԾ 2026թ. փետրվարի 18-ի որոշումը: Արման Սարոյանը, դիմելով Հարկադիր ծառայություն, հայտնել է, որ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, անտեսելով դատարանի միջանկյալ որոշումը, շարունակում է խոչընդոտներ ստեղծել Մասյացոտնի թեմի առաջնորդի գործունեության համար. շրջում է թեմի եկեղեցիներով, պատարագներ է մատուցում, հանդիպումներ կազմակերպում թեմական քահանաների և երիտասարդների հետ, ժողովներ անցկացնում: Ստեղծել է առաջնորդարան Մասիս համայնքի Դաշտավան վարչական շրջանում, բացել է ֆեյսբուքյան նոր էջ, տարածում են հայտարարություններ, խաթարում թեմի գործունեության բնականոն ընթացքը:
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ