Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը մեղադրվում են առանձնապես խոշոր չ…

💰 Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, ռեկտորի իմացությամբ, տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի և բազայի կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ հյուրերի ընդունման, նրանց հանգստի կազմակերպման, վերջիններից ստացված և հիմնադրամի հաշվեկշռում մուտքագրված գումարները տնօրինելու դիմաց իրեն և ռեկտորին կաշառք տալ:
Համալսարանի ևս 8 աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան

,- նշված է հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով