Ով է Բելգիայում դստերը սպանած հայը. նոր մանրամասներ
Բելգիայի Մուսկրոն քաղաքում հայ տղամարդը՝ Գրիգոր Մարգարյանը, դանակի մի քանի հարված է հասցրել 28-ամյա փաստաբան դստերը՝ Դանիելային, որը, գիտակցության չգալով, մահացել է:
Ընտանիքի մտերիմները «Առաջին լրատվական»-ին պատմեցին, որ բացառիկ ունակություններ է ունեցել Գրիգորը. գնդակը գլխի վրա պահած վազում էր, քայլում, վազքուղիներ էր հաղթահարում:
Սկզբում Թալինում են բնակվել, հետո եկել են Աշնակ: Գրիգորի քույրը ՌԴ-ում է ապրում, եղբայրն էր Թալինում էր ապրել, մի քանի տարի առաջ մահացել է:
Մեզ պատմեցին, որ վերջին երկու տարիներին Գրիգորը ուներ առողջական, հոգեկան խնդիրներ: Հայր ու դուստր ապրել են միասին: Մեր ունեցած տեղեկություններով՝ նրա դուստրը՝ Դանիելան, ընկեր է ունեցել, որի հետ է ցանկացել ապրել, ինչը հորը դուր չի եկել։ Համայնքից մեզ պատմեցին, որ հայրը չի ընդունել դստեր այդ քայլը, և վիճաբանության արդյունքում աղջկան դանակահարել է: