Լրագրող— Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում էր, որ արցախցիները չեն կռվել, ընդ որում՝
խոսքը վերաբերում էր ինչպես վերջին՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի, այնպես էլ 44-օրյա պատերազմին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
Մովսես Հակոբյան-Ոչ մի ղարաբաղցի ամաչելու առիթ չունի,
թող ամաչեն նրանք, ովքեր պիտի կառավարեին պատերազմը։
— Պարոն Հակոբյան, եթե արցախցիները չեն կռվել, ապա ինչպես են մեկ օրում 223 զոհ տվել, միաժամանակ, ասում է զենքերի 80-90% չեն օգտագործվել։
— Փաշինյանը ճիշտ է ասում, բայց նա ի՞նչ է հասկանում զենքից, որ իմանա կրակել են, թե չեն կրակել։ Այդ մարդը անում է մի բան, որը մեր ազգի խայտառակությունն է։ Գիտեք ինչ՝ ճիշտ է անում, մեզ հասնում է, լավ է անում, աչքներս էլ հանում է։ Որովհետև իրեն են ընտրել։ Չեմ ուզում խոսել, մի ջղայնացրեք ինձ։
—
Իսկ գուցե արժի, իսկ գուցե ժամանակն է ջղայնանալու։
-Տարիքս անցել է, որ ջղայնանամ, հետևից պիտի գործողություններ կատարվի։
Pastinfo.am