Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) 2026 թվականի ապրիլյան զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են աշխարհի ամենաբարձր «ռազմական բեռնվածություն» ունեցող 10 երկրների շարքում։
Համաշխարհային վարկանիշում Ադրբեջանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ պաշտպանությանը հատկացնելով ՀՆԱ-ի 6,5%-ը։ Դրան անմիջապես հաջորդում է Հայաստանը՝ 7-րդ տեղում, որի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 6,1%-ը։