«Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքովՄեկ տասնյակից ավելի անձ է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ների կողմից Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել: Կից հրապարակել է նաև տեսանյութ․
«… ասեց, ինչքան շուն շանգյալ կա, բերել գրանցել ես շտաբի վրա 200 ես տալիս, հարազատներին գցել ես գյուղերը, 100 ես տալի՞։ ․․․»📌 Սա ձայնագրությունից մի կտոր էր, ամբողջականում կան այլ հատվածներ, որոնցում լսվում է ինչ-որ տեղ գնալու համար շոր գնելու, փող տալու և այլնի մասին։ Ձայնագրություններ կան, որոնք արվել են մինչև մարտը, որովհետև լսվում է․ « ․․․ մարտին չստացամ, էդ ինչքան մարդ եմ գրանցել, ասելու եմ՝ չէթաք դրան ընտրեք․․․»։
🔻 Առավոտից կուսակցականները հավաքված են Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց։
Նրանք ահազանգում են, որ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել պաշտպանյալների մոտ։
«Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքով
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ների կողմից Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել: