«Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքովՄեկ տասնյակից …

«Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքով
Մեկ տասնյակից ավելի անձ է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ների կողմից Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել: Կից հրապարակել է նաև տեսանյութ․ «… ասեց, ինչքան շուն շանգյալ կա, բերել գրանցել ես շտաբի վրա 200 ես տալիս, հարազատներին գցել ես գյուղերը, 100 ես տալի՞։ ․․․»
📌 Սա ձայնագրությունից մի կտոր էր, ամբողջականում կան այլ հատվածներ, որոնցում լսվում է ինչ-որ տեղ գնալու համար շոր գնելու, փող տալու և այլնի մասին։ Ձայնագրություններ կան, որոնք արվել են մինչև մարտը, որովհետև լսվում է․ « ․․․ մարտին չստացամ, էդ ինչքան մարդ եմ գրանցել, ասելու եմ՝ չէթաք դրան ընտրեք․․․»։
🔻 Առավոտից կուսակցականները հավաքված են Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց։ Նրանք ահազանգում են, որ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել պաշտպանյալների մոտ։

«Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ների կողմից Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով