Սև ծովի տարածաշրջանից դեպի Հայաստան ներթափանցող հերթական ցիկլոնի ազդեցությամբ հունիսի 27-ին հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն
Ցիկլոնի ազդեցությունը կսկսվի հունիսի 26-ի ուշ երեկոյան ժամերից և կպահպանվի ամբողջ հաջորդ օրվա ընթացքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ հունիսի 27-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Ցիկլոնի ազդեցությամբ օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկային ժամերին, նախորդ օրվա համեմատ, հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 4–5 աստիճանով։
Սակայն եղանակային այս փոփոխությունը կարճատև կլինի։
Հունիսի 28-ից սկսած՝ առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ չեն սպասվում։
Միաժամանակ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա՝ վերադառնալով ցիկլոնի ներթափանցումից առաջ գրանցված ցուցանիշներին։
https://cdn4.telesco.pe/file/e12e6b6980.mp4?token=D5EdyKcpMQibTpdmyZsSSmtWVpy_O2Ps_U4v2ZJ-hhDdPlgDbKqYE96OtBHyk2-RhjfAqXP6_TUOpx7JIkEj0QEgfguHqadpTIVJcBuvEZC531Iq-68tNY7f-i8sYJ5p2nhNG1NA2lADmRSlorzu8xQXG0UerDPEJuGldfqqaQWCMsL25bJPFfzw4PA6WqTqrZ1M4gS0eQpz9oulMAaJ9WBfy7AaEWT-4tGwZD0uPfbkn4k_SW4-ZxTnQTPO_YbRzeT_jCF3X98XGyrq3SJxBbteyz3dzJJAPljoiQjtKeKi-10P0ENDpcczwBZKKgPb7OKrDaB6yeYTaU5c3exkzZFxjvzF36rrgxngOSB4HLaKMMpBpEFnh2-rLHLsAUHopYBslMYx9XXKaG-Y-HrqZ6AS0uJotUOgQOS1NQuNnc2r7vcp9eNP5sSv4Mun4GT8V_hoXQIUg47uk66vcMxdorDOGsvC0PPqKcDQfo8Jk8G9eFntI7H3IP3C6HeKtZ4SkdtrzGBbNdYorD6tlOHE343nsVdGMe9c2oYxODVRkJSQy71zM4RsLYx6PW1LyfuEQEcZEmSiSKrNVlJ-faK-QxOJL_8ICqXpmmI0Ktp4pA4mxjAN2Xenqx0-ZN0qNfSwMnOowaugxla_3APb9ov-yUtkUA8ySu-QO0OGTYkQShU