⚡️Ադրբեջանի ԱԳՆ-ն վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակներում հիշել է, որ 108 տարի առաջ «ռադիկալ հայկական խմբավորումներն իրականացրել են ադրբեջանցիների ցեղասպանություն»🔷Ի թիվս այն տարածքների, որտեղ դա «տեղի է ունեցել», Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակներում և «ի հարգանս» Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, օգտագործում է «Իրևան» և «Զանգեզուր» անվանումները:
🔷Ո՞վ է գռազ գալիս, որ շուտով այս զիբիլի արդարացումն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է, որ դա հետևանք է ասենք Վերնիսաժում Արցախ անունով գորգեր վաճառելուն կամ Շուշի անունով ռեստորան Երևանում բացելուն:
🔷Իսկ եթե լուրջ, Բաքվում պետական մակարդակով շարունակվում է «արևմտյան ադրբեջան» զավթողական կոնցեպտի գաղափարական զոնդաժը , իսկ մեզ մոտ պետական մակարդակով կատաղի պայքար է մղվում անգամ անհատական մակարդակով Արցախի հիշողության դեմ:
Խմբագիր
Նարեկ Գալստյան
@armnationalfront