Author: Telegram

  • Մեղրին ճանաչվել է ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք, ինչն ավելի է բարձրացր…

    Մեղրին ճանաչվել է ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք, ինչն ավելի է բարձրացրել նրա կարգավիճակը՝ կարևորելով առանձնահատուկ դերը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը նշեց, որ Հայաստանի հարավային դարպասն այժմ կոչվում է և՛ խաղաղության, և առևտրային խաչմերուկ։ Խոշորացված համայնքը ներառում է երկու քաղաք և 13 գյուղ։ Համայնքի 60-ամյա ղեկավարը մասնագիտությամբ ֆինանսիստ է, պաշտոնավարում է 2024 թվականից։
    Նրա հետ զրույցը, բնականաբար, սկսեցինք պատմական որոշումից, ինչի շնորհիվ Մեղրին ստացել է կարևոր կարգավիճակ։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին տալ հարստաց…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին տալ հարստացված ուրանը, որը 2025 թ. հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո մնացել է գետնի տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
    «Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը խորը գետնի տակ է B-2 ռմբակոծիչներով մեր հարձակումից հետո», — ասել է Թրամփը Լաս Վեգաս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։
    «Միջուկային փոշի» ասելով՝ Թրամփը նկատի ունի Իրանի հարստացված ուրանը։ Ըստ ԱԷՄԳ-ի՝ Իրանն ունի 440,9 կգ մինչև 60% հարստացված ուրան, իսկ միջուկային զենքի ստեղծման համար հարկավոր է մինչև 90% հարստացված ուրան։
  • Լիբանանում տոնում են հրադադարը՝ ծածանելով Հեզբոլլահի դրոշները։…

    Լիբանանում տոնում են հրադադարը՝ ծածանելով Հեզբոլլահի դրոշները։

    https://cdn4.telesco.pe/file/462c0ba6e0.mp4?token=LBGlIm_NngcCPwfpPlctb4jQwqAlUO-pDKyW2e-lOw9u_tDPxJSuyEpOnDk1tbmOIIUaaaT4-smpVTt0nX8BoUDsBAxCgz_8fYlM30xYqLu3fSBXCxe1TfOgZ-F13-BvpDLFxXej0Z_3JapCiabs0LzflsVn6X8H1f4jkXyHHkWuQxIyZKuh6JbLz3DoN_pzQ7zV8r3svy1QCI29hCG9-BnrTy_K2B0CV8E7wHVtR3zzVuYzTkYt4PpPvtS5X12oRE_s8PpML-sbK4P3Gk-mEazHvlzvyTFN_MMnrK5lVj7cOGSLxSbrkAmbudZaIq5nTObvnGCy9-kzR01WuQcIfw

  • Трамп заявил, что война с Ираном «должна скоро закончиться»Президент США заявил,…

    🇺🇸🇮🇷Трамп заявил, что война с Ираном «должна скоро закончиться»
    Президент США заявил, что следующая встреча между Соединенными Штатами и Ираном может состояться в эти выходные, добавив, что он не уверен, следует ли продлевать перемирие.
    Президент заявил: «Если соглашения не будет… возобновятся боевые действия». Однако Трамп не назвал конкретных сроков.

  • Լիբանանցիները տոնում են հրադադարը՝ ծածանելով Հեզբոլլահի դրոշները։…

    Լիբանանցիները տոնում են հրադադարը՝ ծածանելով Հեզբոլլահի դրոշները։

    https://cdn4.telesco.pe/file/c8231f941d.mp4?token=fu7BWE8FnxMcCqwBRCnFa4q7y4a1d0c1FfcjCJ1470QaFHylo07iOKGCR6ob7YvScAT5K709o8GJke4ITL2zldPbmgM4U-nIt4-m2QzvTfge5_Jxtz9W2WyhZXC6mjHFMSd-WGMaHIX1mbyf7-6FRh-mOC-LApPy4nByz6KBycEtZu4s4JOSEfo1ZT4bjXGTx91-JSfnQjczLc2OmnUh0Wlj7jH_J2zgk4sxxm8SE5incRDlvFUO3mEP7VPtrwO3uTLh5fwQlz5dtj01AO9DvTkIceqYkZ27WTfHbbi6dDi191tgXdvgH1rxDNpmjZnBDMnReJjoYLNjLhjDf4abzw

  • Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով.«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ալեն Սի…

    ☄️Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով.

    ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ալեն Սիմոնյանը երեկ՝ Ոստիկանության օրվա առթիվ, ԱԺ նախագահի շնորհակալագրով է պարգեւատրել 2 ոստիկանի՝ «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։
    🔥Նրանցից մեկն իրականում բռնարար է։ Խոսքը ոստիկանության փոխգնդապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւանի վարչության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սենիկ Երանոսյանի մասին է։
    🔽Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը, որը 2023 թ․ փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնության էր ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին՝ նրանք հայհոյել եւ ծեծի էին ենթարկել փաստաբաններին:
    🔴Մինչ քաղհասարակությունը պահանջում էր դադարեցնել նրանց պաշտոնավարումը, նա պաշտոնի առաջխաղացում է ունեցել։ Մյուս պարգեւատրվողն էլ ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկան Սերգեյ Կիրակոսյանն է։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած կողմերի կողմից 80 տարի առաջ ստեղծվ…

    «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած կողմերի կողմից 80 տարի առաջ ստեղծված միջազգային համակարգը այսօր բախվում է լեգիտիմության մեծ ճգնաժամի, և Իսրայելը դարձել է խաղաղության և անվտանգության գլխավոր խոչընդոտը»,- հայտարարել է Էրդողանը:
  • «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը հասանելի է Հանրայինի յութուբյան ալիքում. Պասկև…

    «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը հասանելի է Հանրայինի յութուբյան ալիքում. Պասկևիչյանի խոսքով՝ այդ լուծումն իր առաջարկն էր
    🔻 Հանրային ՀԸ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է. «Երբ վերականգնվել են Հանրային ՀԸ իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որ բոլորը կարողանան գնահատել այն»:
    🔻 Տիգրան Պասկևիչյանն էլ, ֆեյսբուքյան էջում տեղադրելով ֆիլմի հղումը, գրել է. «Միթե արժե՞ր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը Յութուբում, և փորձել ներկայացնել դա որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում»:
    🔻 Իսկ ՀՀԽ նախագահ Վասակ Դարբինյանը հույս է հայտնել, որ Պասկևիչյանը հրապարակավ ներողություն կխնդրի բոլոր նրանցից, «որոնց հանիրավի մեղադրել էր իր ֆիլմը արգելելու և գրաքննելու մեջ»:
    Հանրային ՀԸ տնօրենը պնդում է՝ որևէ ֆիլմ չի արգելվել, և խոսքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին է:

  • Այդ խաղաղասիրությամբ ինչու՞ Էրդողանը չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքեր…

    Այդ խաղաղասիրությամբ ինչու՞ Էրդողանը չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից․ Արտակ Զաքարյան
    📖ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ