Մեղրին ճանաչվել է ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք, ինչն ավելի է բարձրացր…

Մեղրին ճանաչվել է ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք, ինչն ավելի է բարձրացրել նրա կարգավիճակը՝ կարևորելով առանձնահատուկ դերը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը նշեց, որ Հայաստանի հարավային դարպասն այժմ կոչվում է և՛ խաղաղության, և առևտրային խաչմերուկ։ Խոշորացված համայնքը ներառում է երկու քաղաք և 13 գյուղ։ Համայնքի 60-ամյա ղեկավարը մասնագիտությամբ ֆինանսիստ է, պաշտոնավարում է 2024 թվականից։
Նրա հետ զրույցը, բնականաբար, սկսեցինք պատմական որոշումից, ինչի շնորհիվ Մեղրին ստացել է կարևոր կարգավիճակ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով