Անկարան «զգույշ մոտեցում» կցուցաբերի Հարավային Կովկասի նկատմամբ, որը զգայուն տարածաշրջան է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկրի խորհրդարանում, հաղորդում է Anadolu-ն։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արտահայտված կամքը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ և այն առաջընթացը, որը մենք գրանցում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, ամրապնդել են տարածաշրջանում երկար սպասված կայուն խաղաղության հույսերը»,- ասել է Ֆիդանը։
Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Թուրքիան «բացառիկ հարաբերություններ» է պահպանում Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում։ Նա միաժամանակ գովաբանել է Հայաստանի «խաղաղ և կառուցողական մոտեցումը» Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։