Ալիկն ու Կանդազը մեղավո՞ր են, որ սորոսական չեն, թե՞ մեղավոր են, որովհետև սորոսական չեն
Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրենց «քաղհասարակություն» հռչակած և Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ փաստացի փայ ունեցող սորոսականների ճնշման տակ ազատ արձակեց արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանին, որը բանտում հացադուլ էր հայտարարել: Իսկ ինչու՞ դատախազը տեղի տվեց սորոսականների ճնշմանը, և ինչու էին սորոսական համայնքը` իրենց ակտիվիստներով, լրատվամիջոցներով և անգամ թեկնածուներով լծվել Արթուր Օսիպյանին օր առաջ նիկոլական «արդարադատության» ճիրաններից ազատելու գործին, որովհետև Օսիպյանը ևս սորոսական էր, այսինքն` իրենցից մեկն էր: Ու քանի որ սորոսականները այս իշխանության դե ֆակտո փայատերերն են, ու ամբողջ իրավապահ համակարգը` ներառյալ գլխավոր դատախազը, կախում ունեն նրանցից, ստիպված եղան կատարել սորոսական քաղհասարակության պահանջն ու ազատ արձակել այդ համայնքի ներկայացուցիչ արցախցի ակտիվիստին:
Օսիպյանից բացի այս օրերին բանտում են գտնվում նաև շատ այլ ընդդիմադիրներ, որոնց վրա այդ նույն դատախազությունը անհեթեթ գործեր է կարել ու դարի հանցագործի պիտակով ուղարկել կալանքի: Օրինակ` «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ Ալիկ Ալեքսանյանն ու հայտնի ռազմական գործիչ Արթուր Ավանեսյանը` Կանդազը: Ինչու՞ այդ նույն սորոսականները նրանց իրավունքների համար էլ չեն պայքարում, կուրծք ծեծում, հարցեր ուղղում իրավապահներին, ՄԻՊ-ին, Փաշինյանին… որովհետև նրանք սորոսական չեն, այլ ընդդիմադիր են, այսինքն` իրենցից չեն, հետևաբար մեղավոր են` թալանչի, հանցագործ ու ընտրակեղծարար: Դրա համար նրանց մասին այսօր հանրային տիրույթում գրեթե ոչ ոք չի հիշում, ու կարծես համակերպվել են, որ նրանք մեղավոր են: Իսկ մեղավոր են, որովհետև սորոսական չեն, եթե այդ համայնքից լինեին, հաստատ Օսիպյանի համար երաշխավորագիր տված սորոսական «քաղհասարակությունը» մի երաշխավորագիր էլ նրանց համար կտար: Կարճ ասած` գործ ունենք դասական թայֆաբազության և կլանային համակարգի հետ, որի անունը «քաղհասարակություն» են դրել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Սորոսականների ճնշման ու ստորագրության հաշվին բանտում ավելի քան 20 օր հացադուլ անող արցախցի ակտիվիստ, նույնպես սորոսական Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի։