🐻Արջերին դեմքով ճանաչողը Նարինե Փիլոյանն աշխատում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) որպես արջերի փրկության ծրագրի համակարգող: Անազատության ու գերության մեջ պահված գորշ արջերին վանդակներից ազատելուց հետո բերում են այստեղ՝ Ուրցաձորի վերականգնողական կենտրոն: Տեւական ժամանակ նեղ տարածքում փակի տակ պահված կենդանիներն ունենում են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրներ: Այս կենտրոնն արջերի վերջին հանգրվանն է: Նրանք չեն կարող վերադառնալ վայրի բնություն: Բարեբախտաբար, քոթոթների դեպքում փորձն այլ է:
Թողնել պատասխան