Ֆիդանն ի՞նչ առաջադրանք կամ ցուցում է տալու Ալիևին
🇦🇲🇦🇲🇦🇲Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հունվարի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի թե՛ իր գործընկեր Բայրամովի, թե՛ Իլհամ Ալիևի հետ: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Ֆիդանի այցի օրակարգում ռեգիոնալ հարցեր են, հայ-ադրբեջանական գործընթացը, նաև մերձավորարևելյան թեմաները: Իսրայելի կառավարության ուժային բլոկ հավանության է արժանացրել Գազայում հրադադարի մասին Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնությունը, որը ենթադրում է հրադադար հունվարի 19-ից:
Անկարան, ըստ ամենայնի, մտադիր է հրադադարի գործընթացը ծառայեցնել իր դիրքերը Գազայում ամրապնդելու համար: Իսկ դա կարող է ենթադրել մրցակցություն, որովհետև հրադադարի միջնորդությանը մասնակից Եգիպտոսն ու Կատարը, ինչպես նաև քիչ ավելի պասիվ, սակայն հավակնոտ խաղացող Սաուդյան Արաբիան ձգտելու են Գազայի հրադադարից իրենց բաժին քաղաքական դիվիդենտները: Ֆիդանն Ադրբեջան այցի միջոցով թերևս փորձում է հաղորդակցվել նախ և առաջ Իսրայելի հետ, ըստ ամենայնի, առաջարկելով որոշակի գործարք՝ Գազայում այլ ազդեցության աճ թույլ չտալու համար:
Կարդալ ավելին 👈