Վրաստանի նոր առաջարկը Երևանին ու Բաքվին
🇦🇲🇦🇲🇦🇲Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Թբիլիսին Երևանին ու Բաքվին առաջարկում է կովկասում եռակողմ նախաձեռնությունների ներգրավում՝ տարբեր ոլորտներում: Կոբախիձեն հունվարի 17-ին ժամանել է Բաքու, իսկ նրանից առաջ Բաքվում էր Վրաստանի նոր արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին: Նա, ի դեպ, Բաքվում հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է իր հնարավորություններն օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջ մղելու համար:
Փաստորեն, Վրաստանը նույնիսկ ունի կոնկրետ առաջարկ: Իհարկե, դժվար է գնահատել, թե որքանով է կոնկրետ Թբիլիսիի առաջարկը, որովհետեւ Կոբախիձեն չի ներկայացրել մանրամասներ, կամ դրանք չի ներկայացրել Վրաստանի կառավարությունը: Ի՞նչ եռակողմ ձևաչափի մասին է խոսում Վրաստանի վարչապետը, հատկապես ի՞նչ ոլորտներում է նա պատկերացնում եռակողմ ձևաչափ, ու աշխատանքային ինչ տրամաբանությամբ: Թբիլիսին փորձելու է Երևանից ու Բաքվից ստանալ կոնկրետ առաջարկի համաձայնությո՞ւն, թե՞ նախնական…
Կարդալ ավելին 👈