Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն են հայտնում շփվելու հանդիպման շրջանակներում, սակայն այդ ուղղությամբ դեռ կոնկրետություն առայժմ չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև նշել է, որ որևէ նախնական պայմաններ անհրաժեշտ չեն երկու քաղաքական առաջնորդների հանդիպման համար։ Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահի և, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների՝ իր պատրաստակամության մասին։ Նախագահն ինքն է բազմիցս ասել այդ մասին: Դրա համար որևէ պայմաններ չեն պահանջվում: Պահանջվում են երկուստեք ցանկություն և քաղաքական կամք՝ վարելու երկխոսություն, լուծելու գոյություն ունեցող խնդիրները երկխոսության միջոցով», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Կարդալ ավելին 👈