Թուրքական «ճամփաբաժան». Էրդողանը կգնա՞ արտահերթ ընտրությունների
🇦🇲🇦🇲🇦🇲Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրայնացրել է երրորդ ժամկետով նախագահ պաշտոնավարելու մտադրությունը: Այդ առթիվ նա կազմակերպել է «ներկայացում»՝ հայտնի երգիչ Թաթլիսեսի հետ: Վերջինս նրան հարցրել է, թե մտադիր չէ՞ շարունակել Թուրքիայի «նորացման և հզորածման գործին անմնացորդ ծառայությունը»,- ինչին Էրդողանը պատասխանել է: «Եթե դու, որ այս երկրի ամենահզոր և հարգարժան ձայնն ես, նման ցանկություն ունես, ապա ես համաձայն եմ»:
Քաղաքական այս բեմադրությանն անմիջապես արձագանքել է Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական, կուսակցության առաջնորդ Օզերը: Նա հայտարարել է, որ պատրաստ է նախագահական արտահերթ ընտրությունների, թող Էրդողանը որոշում ընդունի՝ դրանք անցկացվելու են մարտ ամսի՞ն, թե՞ հոկտեմբերին: Օզերի ներկայացմամբ՝ նման որոշում կարող է ընդունել Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, և իր կուսակցության պատգամավորները կքվեարկեն հօգուտ արտահերթ ընտրությունների:
Կարդալ ավելին 👈