ԱՄՆ-ն այս պահին որոշում չի կայացրել Ուկրաինային «Blackhawk» բազմաթիրախային ուղղաթիռներ տրամադրելու մասին, սակայն Կիևի համար հարմար տարբերակներ է փնտրում ։ —ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչ
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ-ում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն այս երկիրը դնում է ընտրության առաջ։ ԵԱՏՄ-ին անդամակցությունն արտոնություն է, և հաշվի առնելով Եվրամիության առջև ծառացած տնտեսական և սոցիալական խնդիրները՝ ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել Տիտանիկի տոմս գնելու հետ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ

Զելենսկին պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության անհնարինության մասին Թրամփի հայտարարությանը. «Հիշո՞ւմ եք, Ուկրաինային ասում էին, որ Patriot համակարգերը կարող են լինել միայն ՆԱՏՕ-ի երկրներում։ Կամ մենք վաղուց արդեն ՆԱՏՕ-ում ենք, կամ չպետք է շտապ եզրակացություններ անել»։
Լիբանանի խորհրդարանը նախագահի ընտրության երկրորդ փուլում երկրի նախագահ է ընտրել բանակի գլխավոր հրամանատար Ժոզեֆ Աունին։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 128 պատգամավորից 99-ը: Առաջին փուլում գեներալը ստացել էր 71 ձայն, անհրաժեշտ 86-ի փոխարեն:
🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է մեր երկիր և հավելել, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ հետևողականորեն զարգացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: Կարդալ ավելին👈