🇷🇺🇷🇺🇷🇺Վ․ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ․ Կարդալ ավելին👈
🇷🇺🇷🇺🇷🇺Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալիևի կոշտ հայտարարություններից հետո կհիշի ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության մասին. «Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ նշանադրվելու մտադրությունը, դուք կարող եք ուղղակիորեն դիմել ԵՄ -ին, նրանք սիրում են օգնել «դրախտի թեկնածուներին» փողով ու զենքով: ԵՄ -ն իր ուսերին ուկրաինական հիանալի փորձ ունի», – ասել է նա «ՌԻԱ Նովոստի» – ին։
🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը պաշտոնապես հաստատել է ավելի վաղ մամուլում տարածված տեղեկությունը, որ չի գործում նաև Բաքու-Կազան-Բաքու չվերթը: Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի 28-ին Բաքու-Կազան չվերթի օդանավն Աստրախանի մարզի օդային տարածքում ենթարկվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների «հուժկու ազդեցության», բայց անձնակազմը շարունակել է թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարել Կազանում: Ինչպես «Թուրան» գործակալությունն է փոխանցում, Կազան-Բաքու չվերթն իրականացնելուց հետո այդ երթուղու թռիչքները երկկողմանի դադարեցված են, որովհետև Կազանի օդանավակայանը վերջին ամիսներին մի քանի անգամ «գորգ» գործողության հետևանքով փակվել է, և անվտանգության երաշխիքներ չկան: Կարդալ ավելին👈
🇹🇷🇹🇷🇹🇷Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ: Այդ մասին գրում է կառավարամետ Türkiye թերթը՝ հղում անելով զինվորական աղբյուրների։ «Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն ՔԱԿ-ի զինյալների դեմ, եթե Արևմուտքն առաջադրի «նոր պահանջներ»»,-գրել է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ Կարդալ ավելին👈
Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ կարող եք դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են օգնել «դրախտի թեկնածուներին» փողով ու զենքով: Դմիտրի Մեդվեդև