🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ։ Այս մասին «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ թողարկման շրջանակներում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։
«Ըստ էության՝ կոնցեպտուալ մակարդակում այդ ագրեսիվ հռետորաբանությանը հակակշռելու կամ հակազդելու ձևը որն է, հենց Իրական Հայաստանը՝ արդեն իսկ արձանագրված միջազգային իրողությունների վրա, որ կան երկրներ՝ իրենց տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, և այդ գիծը անցնելը արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքը ինչ-որ առումով դնել կասկածի տակ․ դա լրիվ ուրիշ տրամաբանություն է, և այս պայմաններում դեռ մեզ ասում են՝ գիտեք ինչ, մենք ձեր ապրելու իրավունքը կասկածի տակ ենք դնում, բայց դուք ոնց որ զենք-զինամթերք եք ձեռք բերում և ուզում եք պաշտպանունակ բանակ ունենալ»,- ասել է նա։
Կարդալ ավելին 👈