Հավասարակշռված պայմանավորվածությո՞ւն, թե՞ նոր շանտաժ. Երևանի ու Բաքվի հանդիպմանն ընդառաջ
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 8-ի ասուլիսում, խոսելով հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների սպասվող հանդիպման մասին, ակնարկել է, որ դրա սեղանին չի լինի անկլավների հարցը: Միրզոյանը հայտարարել է, թե ինքը, համենայն դեպս, կքննարկեր նվազ հակասական հատվածներից շարունակելու տարբերակը, քանի որ կարծում է, որ Երևանն ու Բաքուն պատրաստ չեն քննարկել անկլավ-էքսկլավների հարցեր:
Միրզոյանը, իհարկե, շեշտել է, որ որոշումը լինելու է հանձնաժողովներինը: Իսկ կարո՞ղ է լինել տարբերակ, երբ Ադրբեջանը պնդի անկլավների թեման, այլապես հրաժարվելով շարունակել որևէ այլ հատվածի սահմանագծման և սահմանազատման թեմա: Համենայն դեպս, դա բոլորովին բացառելի չէ, հատկապես նկատի ունենալով, որ Կիրանցի հատվածի առնչությամբ հենց այդպիսի պատկերի հետ էլ գործ ենք ունեցել: Համենայն դեպս, Կիրանցի հատվածում Ադրբեջանը ստացել է տարածք, իսկ Հայաստանը՝ պատ ու ցանկապատ:
Կարդալ ավելին 👈